Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի համաձայնագրի շրջանակում հանդիպում են անցկացնելու օգոստոսի 26-ին

Լուրեր

16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան Շվեդիայից ու Ֆինլանդիայից որևէ հստակ գործողություն չի տեսել Անկարայի կողմից ահաբեկիչներ համարվող անձանց արտահանձնման հարցում և երկրների միջև օգոստոսի 26-ին հանդիպում է սպասվում։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նա նշել է, որ Սկանդինավյան երկրները դեռևս չեն կատարել հուշագրից բխող իրենց պարտավորությունները և որևէ հիմնավոր քայլ չեն ձեռնարկել՝ Թուրքիայի կառավարության կողմից ահաբեկիչներ համարվող անձանց արտահանձնելու Անկարայի խնդրանքը կատարելու համար։ Չավուշօղլուն հայտնել է, որ երեք երկրները կհանդիպեն մշտական միասնական մեխանիզմում՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստորագրված եռակողմ հուշագրի շրջանակում։

Այս հայտարարությունից հետո տեղեկություններ են տարածվում, որ Շվեդիան Անկարային է արտահանձնում վարկային խարդախության մեղադրանքով դատապարտված Թուրքիայի մի քաղաքացու։ Շվեդիան հայտնում է, որ արտահանձնումը կապ չունի ներկա գործընթացի հետ, և որ Անկարան այդ անձի արտահանձնման հարցով դիմել է դեռ նախորդ տարի։

Հավելենք, որ Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վետոն հանեց այն բանից հետո, երբ երեք երկրները հուշագիր ստորագրեցին, որի համաձայն՝ Սկանդինավյան երկրները նաև Անկարային են արտահանձնելու «ահաբեկիչներին»։ Թուրքիան էլ գրավոր հարցում է ուղարկել Շվեդիային և Ֆինլանդիային՝ պահանջելով արտահանձնել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» և FETO-ի ՝ Գյուլենական շարժման ներկայացուցիչներին։

Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն վստահեցրել էին, որ կատարելու են ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն, դրա հետ մեկտեղ, չէին երաշխավորել քրդերի արտահանձնումը թուրքական դիմումների համաձայն։ Նրանք նշել էին, որ արտահանձնման որոշումը կայացնելու է դատարանը և գործընթացներն ընթանալու են երկրների օրենսդրությանը համապատասխան։

Էմմա Չոբանյան