Ամասիայում սուբվենցիոն ծրագրով կիրականացվի 69.503 միլիոն դրամի աշխատանք

Լուրեր

09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
Բոլորը

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքն ուսումնասիրելու նպատակով՝ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ, ոլորտային պատասխանատուներն այցելում են համայնքներ, հետևում իրականացվող աշխատանքներին։ Հերթական աշխատանքային այցի շրջանակներում քաղաքաշինության վարչության պատասխանատուները եղել են Ամասիա համայնքում, որտեղ դիտարկվել է Ամասիա բնակավայրի 2-րդ փողոցից մինչև 24 փողոցն ընկած հատվածի ասֆալտապատման աշխատանքները։

Շիրակի մարզպետարանից տեղեկանում ենք, որ սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում, առաջին փուլով կիրականացվի 69.503 միլիոն դրամի աշխատանք, կառավարությունը կտրամադրի գումարի 45 տոկոսը։ Շինարարությունն իրականացնում է «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ն։

2022-ի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Ամասիա համայնքի Բերդաշեն և Գառնառիճ բնակավայրերում էլ մեկնարկել են փողոցային լուսավորության անցկացման շինարարական աշխատանքները։ Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 22,38 մլն դրամ: Աշխատանքներն իրականացվում է «Նոր գրուպ» ՍՊԸ-ի կողմից:

Պատասխանատուները եղել են նաև Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրում, որտեղ դեռ 2021 թվականի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցվում է նոր մանկապարտեզ: Ծրագրի նախահաշվային արժեքը 98,36 մլն դրամ է, ավարտը նախատեսված է 2022-ին: Շինարարական աշխատանքներն իրականացվում է «Վի-էն գրուպ» ՍՊԸ-ի կողմից:

Արձանագրված թերացումների վերացման մասով պատասխանատուները կապալառու կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչներին տվել են հանձնարարություններ՝ հորդորելով բացթողումները կարգավորել ամենասեղմ ժամկետներում։