Թուրքիայի զորքերը դուրս են եկել Սիրիայի հյուսիսում գտնվող ռազմաբազաներից

Լուրեր

08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
Բոլորը

Թուրքական ուժերը դուրս են եկել Հյուսիսային Սիրիայում գտնվող արևմտյան Թալ Աբյադ բնակավայրի երկու բազաներից։ Այս մասին հայտնում է Asharq Al-Awsat-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի աղբյուրներին, փոխանցում է «Ահվալ» գործակալությունը։

Նշվում է, որ թուրքական զորքերը դուրս են եկել Հարեքլի և Թաննուզ գյուղերի իրենց ռազմաբազաներից։ Լրատվամիջոցը, վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին, գրում է, որ զորքերը դուրս են բերվել տարածքից ռուսական ուժերի հետ համակարգված։

Մոսկվայի և Անկարայի միջև չհնչեցված համաձայնությամբ Թալ Աբյադում թուրքական ուժերին, հավանաբար, կփոխարինեն ռուսական և սիրիական կառավարական ուժերը։

Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ Անկարան Սիրիայում առաջիկայում ռազմական գործողություն է իրականացնելու։

«Մենք վճռականորեն շարունակում ենք մեր պայքարն ահաբեկչության դեմ։ Մեր որոշումը՝ ստեղծել հարավային սահմանի երկայնքով 30 կմ-անոց գոտի, մնում է անփոփոխ։ Հուսով եմ՝ առաջիկայում կմաքրենք Սիրիայի վերջին շրջանը, որտեղ թաքնվում է ահաբեկչական կազմակերպությունը (PKK-ն – խմբ․) և կմիավորենք անվտանգության գոտու օղակները»,- ասել էր օրերս Էրդողանը Դեսպանների 13-րդ համաժողովում։

Հիշեցնենք, որ դեռ մայիսին էր Էրդողանը հայտարարել, որ Անկարան պատրաստվում է քրդերի դեմ նոր ռազմական հարձակման։ Հուլիսի 19-ին էլ Թեհրանում տեղի ունեցավ Սիրիայի հարցով Թուրքիայի, ՌԴ-ի և Իրանի նախագահների գագաթնաժողովը, որից հետո Էրդողանը հայտարարեց, որ նրանց աջակցությունն է ակնկալում նոր գործողության հարցում։

Սակայն Թուրքիան միջազգային հավանություն չի ստացել Սիրիայում ռազմական արշավ սկսելու համար։ ԱՄՆ-ը Սիրիայի հյուսիսում գտնվող քրդերին համարում է հիմնական դաշնակիցը ԻԼԻՊ-ի դեմ պատերազմում։ Եվրոպական երկրները նույնպես դեմ են Թուրքիայի ցանկացած նոր ներխուժմանը: Իսկ Ռուսաստանն Անկարան առաջարկում է համագործակցել սիրիական իշխանությունների հետ՝ ռազմական գործողություն սկսելու փոխարեն։

Էմմա Չոբանյան