Թուրքիան հրաժարվում է միանալ էներգետիկ ոլորտում ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Թուրքիան չի միանա Ռուսաաստանի դեմ պատժամիջոցներին էներգետիկ ոլորտում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը «Անադոլու» գործակալությունում խմբագիրների հետ կլոր սեղանի ընթացքում, փոխանցում է Իզվեստիան։

«Մենք հենց սկզբից հայտարարել ենք, որ չենք կատարելու որոշումները, որոնք բխում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից։ Մենք Ռուսաստանի հետ ունենք գործող պայմանագիր։ Մենք ունենք գործող պայմանագիր Ադրբեջանի և Իրանի հետ։ Մենք կապի մեջ ենք նրանց հետ։ Անհրաժեշտության դեպքում ՝կարող ենք ավելացնել գազի մատակարարումները»,- ասել է Դյոնմեզը։

Նա նաև հայտնել է, որ որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկելու են «Աքքույու» ատոմակայանի կառուցման հարցը։ Դյոնմեզը հիշեցրել է, որ օգոստոսի 9-ին Էրդողանը եղել է ԱԷԿ-ի շինարարական հրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին ու հանձնարարականներ տվել։

Հավելենք, որ ԱԷԿ-ի հարցը քննարկվել էր նաև օգոստոսին 5-ին Սոչիում կայացած Պուտին-Էրդողան հանդիպմանը։

Էմմա Չոբանյան