Թուրքիայի երեք ռազմաարդյունաբերական ընկերություններ հայտնվել են աշխարհի թոփ 100-ում

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Defense News-ը հրապարակել է 2022 թվականի աշխարհի 100 ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկը՝ ըստ ստացած եկամուտների։ Առաջին տասնյակում գերակշռողն ամերիկյան ընկերություններն են։

Մասնավորապես, ամերիկյան Lockheed Martin-ը գլխավորում է ցուցակը շուրջ 64,5 մլդ դոլար եկամուտով, նրան հաջորդում են Raytheon Technologies-ը՝ 41,9 մլրդ-ով, Boing-ը՝ 35 մլրդ դոլարով, Northrop Grumman-ը՝ 31,4 մլրդ դոլարով։ Լավագույն հնգյակը եզրափակում է General Dynamics-ը՝ 30 մլրդ դոլարով։

Լավագույն տասնյակում, ամերիկյան ընկերություններից զատ, երկու չինական և մեկ բրիտանական ընկերություններ կան՝ Aviation Industry Corporation of China-ն՝ 30 մլրդ դոլարով, China State Shipbuilding Corporation Limited-ը՝ 18 մլրդ դոլարով և բրիտանական BAE Systems-ը՝ 25,8 մլրդ-ով։

Հետաքրքիր է, որ ցուցակում առկա են երեք թուրքական ընկերություններ՝Aselsan-ը, Turkish Aerospace Industries-ը, Roketsan-ը։

Aselsan-ը գտնվում է 49-րդ հորիզոնականում՝ 2,25 մլրդ դոլար եկամուտով, Turkish Aerospace Industries-ը 67-րդն է՝ 1,26 մլրդ դոլարով, իսկ Roketsan-ը 86-րդն է՝ 814 մլն դոլար եկամուտով։

Էմմա Չոբանյան