Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վատթարանում է․ Բաքվի գործողությունները հակասում են նոյեմբերի 9-ի համաձայնության դրույթներին․ Եվրախորհրդարանի պատգամավոր

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է ռուս-ուկրաինական հակամարտության ուղղությամբ, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վատթարանում է, հայտարարել է Եվրոպական խորհրդարանի՝ Գերմանիան ներկայացնող պատգամավոր Լարս Պատրիկը։

«Մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինա Ռուսաստանի հանցագործ ներխուժման վրա, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վատթարանում է։ Ադրբեջանական զինուժը 2022 թվականի մարտի 24-ին հարձակվել է Փառուխ գյուղի վրա, իսկ 2022 թվականի մայիսի 28-ին խախտել հրադադարի ռեժիմը՝ մահացու վիրավորելով մեկ հայ զինվորի։ Դա տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոպիտ հայտարարությունից մեկ օր անց, որն ուժի կիրառումը որակեց որպես միջազգային իրավունքի կիրառման փորձ՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամբողջությամբ լուծված է, պահանջներ դնելով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և կիրառելով կոշտ խոսքեր՝ ասելով, որ «Հայաստանում ֆաշիստները չպետք է նայեն մեր կողմը, եթե չեն ուզում, որ իրենց գլուխները նորից ջարդվեն»»,- նշել է պատգամավորը։

Եվրոպացի պատգամավորը հայտարարել է, որ այս գործողություններն ու հայտարարությունները բացահայտորեն հակասում են 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնության դրույթներին, ինչպես նաև 2022 թվականի մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ-ի եռակողմ հանդիպումից հետո արված հայտարարության ոգուն։

«Ուստի մենք կցանկանայինք հարցնել Հանձնաժողովի փոխնախագահին/Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով բարձր ներկայացուցչին, թե ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկում Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների կրկնությունը կանխելու և կողմերի միջեւ կառուցողական գործողությունները շարունակելու համար»,- եզրափակել է Լարս Պատրիկը։

Տաթև Ֆռանգյան