Թուրքական պատվիրակությունը հաջորդ շաբաթ կմեկնի ԱՄՆ՝ F-16-երի գնման հարցով բանակցությունների

Լուրեր

16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
Բոլորը

Թուրքական պատվիրակությունը հաջորդ շաբաթ մեկնելու է Վաշինգտոն` F-16 կործանիչների գնման հարցով բանակցությունների, գրում է AFP-ն, որին վկայակոչում է Turkishminute-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրքական պատվիրակությունը երկուշաբթի մեկնելու է Վաշինգտոն՝ ԱՄՆ պաշտոնյաների հրավերով, որոնց անունները, սակայն, չեն նշվում։

Աքարն ընդգծել է, որ Անկարան կտրականապես դեմ է մնում վաճառքի պայմաններին, որոնք պարտադրում են Կոնգրեսի առաջատար անդամները, որոնք անհանգստացած են Հունաստանի հետ Թուրքիայի լարված հարաբերություններից:

«Մենք չենք կարող ընդունել այդ պայմանները։ Մեր ցանկությունն այն է, որ Սենատը դրանք չեղարկի»,- ասել է Աքարը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր աջակցությունն էր հայտնել Թուրքիայի F-16 կործանիչների ու դրանց արդիականացման սարքերի վաճառքին։ Սակայն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ավելի վաղ ընդունել էր 2023 թվականի Ազգային պաշտպանության վավերացման ակտում չորս փոփոխությունները, որոնցից մեկը վերաբերում է F-16-երի վաճառքի սահմանափակումներին։

Էմմա Չոբանյան