Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական ՀՕՊ-ը հաջողությամբ ոչնչացրել է Սև ծովից արձակված ռուսական 4 հրթիռ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական ՀՕՊ-ը հաջողությամբ ոչնչացրել է Սև ծովի ջրերից արձակված ռուսական 4 հրթիռ։

«Այսօր ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Կենտրոն» օդային հրամանատարության և «Հարավ» օդային հրամանատարության ուկրաինական ՀՕՊ-երին՝ առավոտյան Սև ծովի ջրերից արձակված ռուսական հրթիռների հաջող ոչնչացման համար։ Չորս «Կալիբրի» կործանման հետևանքով տասնյակ ուկրաինացիների կյանքեր են փրկվել: Հնարավոր է եղել նաև խոցել այն հրթիռների մի մասը, որոնք ռուս ահաբեկիչներն արձակել են Ուկրաինայի վրայով ցերեկային և երեկոյան ժամերին։ Այո՛, մեր ռազմական միջոցները դեռ բավարար չեն՝ ռուսական բոլոր հրթիռների խոցումը երաշխավորելու համար։ Եվ ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրում նման միջոցներ հայտնվեն։ Բայց հիմա էլ մեր հերոսների վարպետությունը թույլ է տալիս գոնե մասամբ նվազեցնել ռուսական ահաբեկչական սպառնալիքը»,- ասել է Վլադիմիր Զելենսկիին պատերազմի 166-րդ օրվա արդյունքներով իր ուղերձում։

Հավելենք նաև, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հանդիպում են ունեցել տեսակապի միջոցով, հաղորդվել  է ուկրաինական պետության ղեկավարի Telegram-ի ալիքում։

«Շատ կարևոր է, որ հասարակությունները, որտեղ ազատությունն ու ժողովրդավարությունը հիմնարար արժեքներ են, չկորցնեն ուկրաինական պատերազմի հրատապության զգացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Զելենսկին երախտագիտություն է հայտնել Միացյալ Նահանգների 42-րդ նախագահին՝ Ուկրաինային անձնական աջակցության համար։

Տաթև Ֆռանգյան