Արևմտյան մայրաքաղաքներում անհանգստացած են Թուրքիայի՝ ՌԴ-ի հետ խորացող հարաբերություններից․ Financial Times

Լուրեր

28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
Բոլորը

Արևմտյան երկրներն ավելի ու ավելի են մտահոգվում  Ռուսաստանի և Թուրքիայի միջև տնտեսական կապերի  ակտիվացմամբ՝ զգուշացնելով աճող ռիսկի մասին, որ Անկարան կարող է բախվել պատժիչ գործողությունների, եթե օգնի Մոսկվային խուսափել պատժամիջոցներից։ Այս մասին գրում է Financial Times-ը։

Վեց արևմտյան պաշտոնյաներ լրատվամիջոցին ասել են, որ իրենց անհանգստացնում է ուրբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև առևտրի ու էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը։

Մի պաշտոնյա ասել է, որ ԵՄ-ն ավելի ուշադիր է հետևում ռուս-թուրքական համագործակցությանը՝ մտահոգություն հայտնելով, որ Թուրքիան «ավելի ու ավելի» շատ է դառնում Ռուսաստանի հետ առևտրի հարթակ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Սոչիում կայացած չորսժամյա հանդիպմանը Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը տրանսպորտի, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում։ Նրանք նաև պայմանավորվել են ռուսական գազի վճարումների մի մասը ռուբլով կատարել։

Թուրքիան, չնայած դատապարտել է Ռուսաստանի հարձակումը Ուկրանիայի վրա, սակայն պատժամիջոցներ չի կիրառել Մոսկվայի դեմ։

Մեկ այլ պաշտոնյա էլ նշել է, որ Թուրքիայի պահվածքը ՌԴ-ի նկատմամբ շատ պատեհապաշտական է։

«Մենք փորձում ենք ստիպել թուրքերին՝ ուշադրություն դարձնել մեր մտահոգություններին»,- ասել է նա։

Եվս մեկ պաշտոնյայի խոսքով՝ որոշ երկրներ, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ, կարող են գործել Անկարայի դեմ՝ «արևմտյան ընկերություններին կոչ անելով կա՛մ դուրս գալ Թուրքիայի հետ հարաբերություններից, կա՛մ նվազեցնել այդ հարաբերությունների մակարդակը՝ հաշվի առնելով այն ռիսկը, որը կստեղծվի Անկարայի կողմից՝ ընդլայնելով հարաբերությունները Մոսկվայի հետ։ Սակայն նույն աղբյուրը նաև ասել է, որ առաջարկը մերժվել է մի քանի այլ արևմտյան պաշտոնյաների կողմից, որոնք կասկածի տակ են դնում դրա գործնականությունը և իրավական պայմանները:

«Կան շատ նշանակալի տնտեսական շահեր, որոնք կպայքարեն նման բացասական գործողությունների դեմ»,- ասել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը, որը չի բացառել որևէ բացասական գործողություն, եթե Թուրքիան մոտենա Ռուսաստանին։

«Օրինակ, նրանք կարող են պահանջել սահմանափակումներ առևտրի ֆինանսավորման հետ կապված կամ խնդրել խոշոր ֆինանսական ընկերություններին՝ կրճատել թուրքական ընկերությունների ֆինանսավորումը»,- ասել  է նա։

Երեք եվրոպացի պաշտոնյաներ ասել են, որ Բրյուսելում դեռևս որևէ պաշտոնական քննարկում չի եղել Թուրքիայի համար հնարավոր հետևանքների մասին, մի քանիսն էլ նշել են, որ Էրդողանի և Պուտինի միջև քննարկումների ամբողջական մանրամասները պարզ չեն։

Էմմա Չոբանյան