Հարձակումն իրականացվել է Իլհամ Ալիևի և նրա կառավարության դեմ․ շիա կազմակերպությունը՝ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան գրոհի պատճառների մասին

Լուրեր

11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
Բոլորը

Շիա ծայրահեղական «Մահդիի ծառաների միություն» կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում հաստատել է, որ օգոստոսի 4-ին Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակումն իրականացվել է իրենց կողմից՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կառավարության դեմ։

«Ադրբեջանի կառավարությունը պատասխանատու է երկարամյա հանցագործությունների և բնակչության իրավունքների հետապնդումների, բնակչության անհատական ազատությունների և անձնական գործերի միջամտելու համար։ Վերջին կաթիլը դարձավ օրերս մի կնոջ հալածանքը, որը ենթարկվեց վիրավորանքների և հետպնդման միայն այն բանի համար, որ իր տան պատին գրել էր սուրբ գործիչ և ազատության խորհրդանիշ Իմամ Հուսեյինի խոսքերը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ կազմակերպությունը բողոքի  նման ակցիաներ է անցկացնում ու պահանջում է միջազգային հանրությունից անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ամբողջ աշխարհում շիա ժողովուրդների պաշտպանության ու կրոնական դավանանքի ազատության համար։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին այս կազմակերպության անդամները գրոհել էին Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան շենքը՝ գրավելով այն։ Նրանք իջեցրել էին Ադրբեջանի դրոշը, արաբերեն գրառումներ արել պատերին, գետնին էին գցել Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի ու նախկին նախագահ Հեյդար Ալիևի դիմանկարներն ու ոտնատակ տվել։

Միջադեպի պատճառով ոստիկանությունը ձերբակալել էր ութ մարդու։ Ի դեպ, այս խմբավորման անդամները 2018 թվականին հարձակվել էին նաև Լոնդոնում Իրանի դեսպանատան վրա։

Էմմա Չոբանյան