Հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայողը Վարդենիս քաղաքից էր
Հասարակություն
07.08.2022 | 22:00Հայաստանի Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ այսօր հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող` շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը։ Նա 46 տարեկան էր։
Factor.am-ին հայտնի դարձավ, որ Արշալույս Հովհաննիսյանը Վարդենիս քաղաքից էր։
Մահացած պայմանագրայինն ուներ մեկ անչափահաս տղա` 12 տարեկան։ Մասնակցել էր 44-օրյա պատերազմին, ստացել վիրավորում։
ՊՆ֊ի փոխքնցմամբ` նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։