10 մարդու կյանք խլած հրդեհ ԱՄՆ-ում․ օգնության եկած փրկարարն անշնչացած է գտել իր ընտանիքի անդամներին

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում՝ Ֆիլադելֆիայից 150 կմ հեռավորության վրա գտնվող Նեսկոպեկ քաղաքում տեղի ունեցած հրդեհի զոհ են դարձել յոթ մեծահասակներ և հինգ, վեց և յոթ տարեկան երեք երեխաներ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հրշեջ-կամավոր Հարոլդ Բեյքերը, դժվարությամբ զսպելով զգացմունքները, Associated Press գործակալությանը հայտնել է, որ զոհվածների թվում եղել է իր որդին, դուստրը, աները, կնոջ քույրը և նրա ամուսինը, երեք թոռները և մյուս երկու հարազատները:

«Ինձ համար ամենամեծ վիշտն այն է, որ ես չկարողացա մտնել և փրկել նրանց»,- հավելել է հրշեջը:

Բեյքերը տեղական Citizens ‘ Voice թերթին պատմել է, որ արագ իմացել է այն տունը, որը իր թիմը եկել է մարելու։

«Ես առաջին հրշեջ մեքենայում էի։ Երբ մենք շրջեցինք Դևիի փողոցի անկյունում, ես անմիջապես հասկացա, թե որ տունն է այրվում՝ պարզապես նայելով փողոցին: Երբ մենք մոտեցանք, ամբողջ տունը կրակի մեջ էր։ Մենք փորձեցինք հասնել նրանց»,- ասել է Բեյքերը։

Երեք մեծահասակները կարողացել են փրկվել, ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Բեյքերի խոսքով՝ իր զոհված 19-ամյա որդին՝ Դեյլը, նույնպես հրշեջ է աշխատել։

Մահացած երեխաները չեն ապրել այրված տանը, նրանք ամառային արձակուրդներին հյուրընկալվել են հորաքրոջ և հորեղբոր տանը, հավելել է փրկարարը: