Անհապաղ դադարեցրե՛ք ցանկացած տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսական

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ջեքի Սփիեռը, ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին օրերի լարվածության աճի վերաբերյալ թվիթերյան իր գրառման մեջ, կոչ է արել Վաշինգտոնին անհապաղ դադարեցնել ցանկացած տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին։ Անօդաչու թռչող սարքերի կիրառումն Ալիևի կողմից կդադարի «միայն այն դեպքում, երբ ԱՄՆ-ը ցուցաբերի առաջնորդություն և ուժ»,-«Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ գրել է կոնգրեսականը:

Ավելի վաղ «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում կոնգրեսական Սփիեռն անդրադարձել է 907-րդ բանաձևի չեղարկման ու Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրման մասին օրենսդրական իր նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատը վերջերս ընդունել է կոնգրեսական Սփիեռի ներկայացրած 2023թ.-ի Ազգային պաշտպանության հատկացումների ակտում օրենքի փոփոխության նախագիծը, որը պարտավորեցնում է ԱՄՆ պաշտպանության նախարարին, պետքարտուղարի հետ համակարգմամբ, ներկայացնել Կոնգրեսին Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի չեղարկման մանրամասները: Այն պետք է նաև պարունակի տեղեկություն, թե արդյոք Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը չի խաթարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ երկխոսությունը:

«Մենք ցանկանում ենք տեսնել հաշվետվողականություն, ուստի այդ պատճառով ներկայացրեցի փոփոխության նախագիծ: Այն ընդունվեց, և, հետևաբար, մեզ բոլորիս հասու կդառնա ավելի թափանցիկ տեղեկատվություն, թե ինչու է վարչակազմը հրաժարվում 907-րդ բանաձևից կամ չեղարկում այն մի իրավիճակում, երբ փաստացի նրանք չպետք է ընդհանրապես տրամադրեն որևէ օգնություն»,- ասում է Սփիեռը: