Թուրքիան վերածվում է ռուսական ներմուծման տարանցիկ հանգույցի․ նավահանգիստների պահեստները լցված են

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքիայի նավահանգիստների պահեստները լցված են Ռուսաստան ուղևորվող ապրանքներով։ Այս մասին հայտնում է թուրքական Dunya պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, փոխանցում է «Ահվալ» գործակալությունը։

Թուրքիան դարձել է ռուսական ապրանքների ներմուծման տարանցիկ հանգույց՝ Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո։ Նշվում է, որ աշխարհի երկրներից ժամանող բեռները բեռնաթափվում են թուրքական նավահանգիստներում և տեղափոխվում Ռուսաստան մեկնող թուրքական նավեր՝ «Էմբարգոյի զննումից» հետո։ Ապրանքներն ուղարկվում են առանց գրանցման։

Որոշ ռուսական ընկերություններ գրասենյակներ են բացում Թուրքիայում և համագործակցում են՝ առևտուրն իրականացնելու համար։ Լրատվամիջոցը գրում է, որ ռուս գործարարները գնում են անշարժ գույք և հիմնում տեղական ընկերություններ՝ Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար, այնուհետև Եվրամիությունից և Հեռավոր Արևելքից արտադրանքը Ռուսաստան են ուղարկում՝ Թուրքիայում իրենց նոր գրասենյակի հասցեի միջոցով։

Բեռնափոխադրումները հաճախ իրականացվում են թուրքական ընկերությունների կողմից, հիմնականում՝ ծովով, քանի որ համաշխարհային հսկաները, ինչպիսիք են Maersk-ը, Hapag Lloyd-ը և Hamburg Süd-ը, դադարեցրել են ապրանքների տեղափոխումը Ռուսաստան: Օգտագործվում են նաև ցամաքային, օդային և երկաթուղային երթուղիները։

«Անցյալ շաբաթ ես Մերսինի նավահանգստում էի: Ամբողջ աշխարհից եկող և Ռուսաստան տեղափոխվող բեռների պատճառով Մերսինի պահեստները լիքն են։ Որոշ դեպքերում դրանք ուղարկվում են Ռուսաստան թուրքերին պատկանող նավերով, որոշ դեպքերում ռուսներն են գալիս Թուրքիա այդ ապրանքների փոխադրման համար»,- ասել է Rif Line-ի Թուրքիայի գլխավոր տնօրեն Մեհմեդ Սերքան Էրդեմը։

Medkon Shippingն էլ՝ Թուրքիայի խոշոր նավերի սեփականատերերից մեկը, վերջին շաբաթների ընթացքում սկսել է նոր երթուղի դեպի ռուսական Նովոռոսիյսկ նավահանգիստ Մերսինից, Ստամբուլից և Իզմիրից։

Ընկերության գլխավոր տնօրեն Մահմուտ Իշըքն ասել է, որ շատ զգույշ են ՌԴ-ի դեմ կիրառված պատժամիջոցների ու էմբարգոյի հարցում՝ ստուգելով, որ փոխադրողն ու ստացողը չներառվեն պատժամիջոցների ցանկում։

«Մեզ համար բավական է, որ ուղարկողը, ստացողը և բեռը չենթարկվեն էմբարգոյի։ Սակայն եթե նույնիսկ լինի փոքր հարցական, մենք փոխադրում չենք իրականացնի»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան