Մեր` 40 հազար նմուշից բաղկացած գանձարանի ընդամենը 5 տոկոսն է ցուցադրվում. Պատկերասրահի տնօրեն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
Բոլորը

«Մեր խնդիրներն այսօր բավական շատ են, ճիշտ է` օդափոխության հարցը մասնակի լուծված է, սակայն այն գործում է միայն ցուցադրության համար. մենք չունենք օդափոխության համակարգ պահոցներում գտնվող հազարավոր նմուշների համար»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:

Նրա խոսքով` ռազմական դրության, համաճարակի պատճառով թանգարանները տևական ժամանակ բարդ կացության մեջ էին հայտնվել, ինչը բավական ճնշող էր: Հիմա արդեն, երբ ամբողջովին վերանորոգվել են պատկերասրահի երկու հարկերը, փոխվել է նաև մշտական ցուցադրության կոնցեպտը. «Տասնյակ տարիներ շարունակ այցելուները պատկերասրահում տեսնում էին նույն ցուցանմուշները, հիմա նորովի է բացվելու թանգարանը: Առհասարակ, մեր 40 հազար նմուշից բաղկացած գանձարանի ընդամենը 5 տոկոսն է ցուցադրվում այցելուներին. խոսքը 2000 ցուցանմուշի մասին է».-ասում է տնօրենը:
Նա շեշտում է արդիականացման խնդիր կա Հայաստանի ազգային պատկերասրահի բոլոր 13 մասնաճյուղերում. «Ապակենտրոնացումը մեր առաջնային խնդիրներից է, պետք է կարողանանք մասնաճյուղ-թանգարանները ևս դարձնել գրավիչ:

Քայլ առ քայլ վերանորոգման աշխատանքներ ենք տանում: Մասնաճյուղ-թանգարանների ամենամեծ խնդիրը շենքային պայմաններն են. եթե դրանք վատն են, ոչ մի գովազդ այլևս չի օգնում: Այսօր այդ թանգարանները գոյատևում են աշխատակիցների էնտուզիազմի հաշվին»:

«Ինստագրամի» և «Տիկտոկի» դարաշրջանում Հայաստանի ազգային պատկերասրահն էլ փորձում է հետ չմնալ միտումներից և թանգարանի նորությունները ներկայացնել նաև այդ հարթակներում. «Ինստագրամում», օրինակ, բավական ակտիվ ենք, «Տիկտոկում»` դեռևս ոչ: Այս փուլում ինքներս էլ առանձնապես գոհ չենք մեր աշխատանքից, հարկավոր է ավելի ակտիվանալ: Եվրոպական թանգարաններն, օրինակ, բավական ակտիվորեն կիրառում են այդ գործիքները: Մենք պետք է դառնանք ալտերնատիվ սրճարաններին ու ժամանացի մյուս վայրերին: Ճիշտ աշխատանքի դեպքում դա կհաջողվի»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան