Ապշած եմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունից․ ԵԽ Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար

Լուրեր

05.02.2026 | 11:01
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
05.02.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
05.02.2026 | 10:55
Էրդողանը ընդգծել է Փաշինյանի և Ալիևի քայլերը խաղաղության հաստատման համար
05.02.2026 | 10:53
Խորեն Բայրամյանը գոլ է խփել «Նոային»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 10:46
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.02.2026 | 10:37
Երևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն վերածվում է ռազմաքաղաքական միության ագրեսիվ ՌԴ-ի նկատմամբ. Օվերչուկ
05.02.2026 | 10:31
ՀՀ դեսպանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված Հազվագյուտ հանածոների թեմայով նախարարական համաժողովին
05.02.2026 | 10:20
Ոսկու և արծաթի գները նվազել են. NYMEX
05.02.2026 | 10:11
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան և Քաջարան-Մեղրի ճանապարհները փակ են միայն կցորդով մեքենաների համար
05.02.2026 | 09:58
Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է
05.02.2026 | 09:50
Կլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Ազիզյան
05.02.2026 | 09:38
3 մեքենա է բախվել Երևան-Երասխ ճանապարհին. «Zil»-ը կողաշրջվել է
04.02.2026 | 23:29
ՇՄ նախարարը և Դևիդ Կուպերը քննարկել են «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի ներքո ընթացող գործընթացներ
04.02.2026 | 23:21
Հայաստանը պաշտպանում է հավատքի ազատությունը. դեսպան Մկրտչյանի ուղերձը «Save Armenia 2.0»-ում
04.02.2026 | 23:04
Համաշխարհային մարդասիրական օգնության կրճատումները կարող են հանգեցնել գրեթե 10 միլիոն լրացուցիչ մահերի մինչև 2030 թվականը. հետազոտություն
Բոլորը

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը հայտարարություն է տարածել Արցախում Ադրբեջանի զինված ուժերի հարձակման կապակցությամբ։

«Ես ապշած եմ Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի վերջին լուրջ խախտումներից և, մասնավորապես, օգոստոսի 3-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ և հյուսիս-արևմտյան հատվածում սկսած ռազմական գործողությունից։ Ինչպես ընդունել է Ադրբեջանի ՊՆ-ն՝ նրա գործողությունը ներառել է ԱԹՍ-ների հարվածներ և արդյունքում գրավվել են մի շարք նոր դիրքեր շփման գծից այն կողմ։ Ես ցավում եմ երկու կողմերի մարդկային կորուստների համար և կոչ եմ անում՝ անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը: Կոչ եմ անում բոլոր դերակատարներին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և շեշտում, որ բոլոր զորամիավորումները պետք է նահանջեն իրենց դիրքերը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատմական հնարավորություն ունեն վերջ դնելու տասնամյակների հակամարտությանը և հիմքեր դնելու խաղաղ ու բարգավաճ տարածաշրջանի համար։

«Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ խուսափել ցանկացած գործողությունից, որը խաթարում է վստահությունը և սպառնում բանակցություններին այս վճռորոշ պահին»,- ասվում է Մարինա Կալյուրանդի հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան