Թուրքիայում գնաճը հասել է վերջին 24 տարվա առավելագույն մակարդակին՝ շուրջ 80 տոկոսի

Լուրեր

11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
Բոլորը

Թուրքիայում գնաճը մեծացել է՝ հասնելով 24 տարվա ամենաբարձր մակարդակին՝ 79,6 տոկոսի, գրում են տեղական լրատվամիջոցները։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ հուլիսին սպառողական գներն ամսական կտրվածքով աճել են 2,37 տոկոսով։ Տարեկան սպառողական գների գնաճը կանխատեսվում էր 80,5 տոկոս։ ENAG Inflation Research Group-ի (անկախ հաստատություն, որը ստեղծվել է 2020 թվականին երկրի գնաճին հետևելու համար) ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ հուլիսին Թուրքիայում սպառողական գների տարեկան գնաճը կազմել է 176,01 տոկոս, ինչը շատ ավելի բարձր է, քան պաշտոնական տվյալները: ENAG-ը նաև նշել է, որ հուլիսին Թուրքիայում գներն աճել են ամսական 5,03 տոկոսով։

Capital Economics-ի զարգացող շուկաների ավագ տնտեսագետ Ջեյսոն Թյուվին ասել է, որ տարեկան գնաճը կարող է մոտենալ գագաթնակետին, երբ էներգիայի գնաճը կտրուկ անկում է ապրում, իսկ պարենային ապրանքների գնաճը մոտ է գագաթնակետին:

«Նույնիսկ եթե գնաճը մոտ է գագաթնակետին, այն իր ներկայիս շատ բարձր տեմպերին մոտ կմնա ևս մի քանի ամիս։ Լիրայի կտրուկ և անկանոն անկումները մնում են առանցքային ռիսկ»,- ասվում է Տուվեյի գրառման մեջ:

Երկրում տարեկան գնաճն այժմ ամենաբարձր մակարդակի վրա է 1998թ. սեպտեմբերից ի վեր, երբ այն հասել էր 80,4 տոկոսի, և Թուրքիան պայքարում էր՝ վերջ տալու տասնամյա քրոնիկական բարձր գնաճին:

Ընդդիմադիր օրենսդիրներն ու տնտեսագետները կասկածի տակ են դնում Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի թվերի հավաստիությունը։ Հարցումներն էլ ցույց են տալիս՝ թուրքերը կարծում են, որ գնաճը շատ ավելի բարձր է, քան պաշտոնական տվյալները:

Էմմա Չոբանյան