Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հետապնդում է ադրբեջանցի ակտիվիստին՝ հակապատերազական գրառման համար

Լուրեր

11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
Բոլորը

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հակապատերազմական գրառման համար հետապնդում է ակտիվիստ Ռուստամ Իսմայիլբեյլիին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Իսմայիլբեյլին՝ հայտնելով, որ ֆեյսբուքյան գրառումների համար իրեն հրավիրել են Գլխավոր դատախազություն։

Հավելենք, որ նախօրեին ակտիվիստը գրել էր, որ «եթե կառավարությանն իրավունք է տրվում մեծացնել իր լիազորությունները արտակարգ իրավիճակներում, ապա նրանք միշտ ստեղծելու են նման իրավիճակներ՝ իրենց լիազորությունների ավելացման համար»։ Ըստ նրա՝ եթե հասարակությունը շարունակի իշխանություններին ամեն ճգնաժամում աջակցել, ապա դրանք չեն վերջանա։

«Անբարոյական է ինչ-որ բլրի կամ բարձունքի համար մահվան ուղարկել 18 տարեկան երեխաներին, որոնք կյանքում դեռ բան չեն զգացել, չեն ապրել»,- գրել էր նա։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանի իշխանությունները լռեցնում են երկրի զինված ուժերում խնդիրներն ու կոռուպցիոն դրսևորումները բացահայտողներին։ Գլխավոր դատախազությունը պարբերաբար հրավիրում ու զգուշացումներ է անում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ու սոցցանցերի օգտատերերին։ Ռազմական բլոգեր Թոգիգ Շահմուրադովն էլ 30 օրով կալանավորվել է։ Նա վերջին շրջանում բացահայտումներ էր անում ադրբեջանցի գեներալների կոռուպցիոն գործունեության մասին։

Էմմա Չոբանյան