Թուրքիայի նախկին նախագահ Գյուլը Էրդողանի իշխող ուժին կոչ է արել առաջնահերթ զբաղվել վատթարացող տնտեսությամբ

Լուրեր

28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
Բոլորը

Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը, որը նախագահել է 2007-2014 թվականներին, հայտարարել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չպետք է օգտագործի կրոնական արժեքները որպես գործիք՝ իր քաղաքական օրակարգը խթանելու համար, գրում են տեղական լրատվամիջոցները։

Գյուլը հարցազրույց է տվել Karar պարբերականի սյունակագիր Մեհմեդ Օջաքթանին, որը նաև իշխող ԱԶԿ-ի նախկին պատգամավոր է։ Երբ նրան խնդրել են մեկնաբանել կրոնը որպես քաղաքականության մեջ գործիք օգտագործելու հարցը, Գյուլն ասել է, որ դա վտանգավոր իրավիճակ կստեղծի, քանի որ կրոնը «ժամանակից և տարածությունից հեռու» խնդիր է, իսկ քաղաքականությունը «ցիկլային բնույթ» է կրում։

«Եթե դու սկսում ես քեզ ներկայացնել որպես կրոնի ներկայացուցիչ կամ քո կուսակցությունը՝ կրոնական կուսակցություն, ապա քո բոլոր սխալները կամ թերությունները, ի վերջո, կվերագրվեն կրոնին: Հետևաբար, սա շատ զգայուն հարց է, և պատմության մեջ դրա օրինակները շատ են»,- ասել է Գյուլը:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի իշխող ԱԶԿ-ն քաղաքական իսլամի արմատներ ունի, հաճախակի քննադատության է արժանանում կրոնական արժեքների, ինչպես նաև Երկրի կրոնական գործերի տնօրինության (հայտնի է Դիյանեթ անվամբ)՝ իր օրակարգը քարոզելու հարցում օգտագործելու համար:

Դիյանեթն ավելի մեծ ուժ և ազդեցություն է ձեռք բերել ԱԶԿ-ի իշխանության օրոք, և նրա նախագահները հաճախ քննադատության են ենթարկվում ԱԶԿ-ի օրակարգը իսլամական հղումներով առաջ մղելու համար:

Գյուլը նաև նշել է, որ իր համար ամենատարօրինակը թուրքական կառավարության կողմից երկրում բարձր գնաճի թերագնահատումն է, որն անցած ամիս աճել է մինչև 80 տոկոս, ինչը ամենաբարձրն է վերջին 24 տարվա ընթացքում:

«Հիմա գնաճի դեմ պայքարելու վերջին ժամանակն է՝ շատ վճռական, ռացիոնալ և հզոր կերպով: Դրանից հետո ժամանակ չի մնում մինչև ընտրությունները։ Ուստի այն պետք է լինի կառավարության առաջնահերթությունը»,- ասել է Գյուլը։

Հարցին, թե ի՞նչ կաներ երկրի վատթարացող տնտեսության վերականգնման հարցում, եթե ինքը լիներ Էրդողանի փոխարեն, նախկին նախագահը պատասխանել է, որ կստեղծեր լավ որակավորում ունեցող մարդկանց թիմ ֆինանսական և գործարար շրջանակներից, որոնք կգնահատեին և թույլ կտային ճիշտ լուծումներ գտնել Թուրքիայի տնտեսական խնդիրների լուծման համար։

Գյուլը նաև ընդգծել է, որ ԱԶԿ-ի իշխանության սկզբնական տարիներին իրենց ամենամեծ առավելությունը կառավարության բոլոր պաշտոններում ունակ մարդկանց հետ աշխատելն էր։

«Նրանք միշտ ճիշտ էին վարվում, բյուրոկրատիան մեծապես նպաստեց մեր հաջողությանը։ Հիմա կան մարդիկ կարևոր պաշտոններում, որոնց քաղաքական անցյալը կարիերայից ավելի կարևոր է»,- ասել է Գյուլը։

Էրդողանի կառավարությունը պարբերաբար քննադատությունների է ենթարկվում նեոպոտիզմի ու պետական պաշտոնները բարեկամներով համալրելու համար։

Էմմա Չոբանյան