Էրդողանը նախագահական ընտրություններում կպարտվի իր հինգ հավանական մրցակիցներին․ հետազոտություն

Լուրեր

22.04.2026 | 11:36
Թրամփը հայտարարել է, թե Հորմուզի նեղուցի շրջափակման վերացումը վերջ կդնի գործարքի հնարավորություններին
22.04.2026 | 11:28
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել
22.04.2026 | 11:19
Փաշինյանը ներկայացնում է ՔՊ ծրագրի 3-րդ մասը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 11:13
Աշխարհի գավաթ․ Անուշ Գրիգորյանը, Ժիրայր Սարգսյանը և Դավիթ Չալոյանը հաղթել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 11:05
ՌԴ Սամարայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումից հետո շենքի մուտքը փլուզվել է. վիրավորներ կան
22.04.2026 | 10:54
ՄԻՊ-ը պատասխանել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին՝ պարզաբանելով իր մանդատն ու լիազորությունները
22.04.2026 | 10:48
«Լեսթերը» դուրս է մնացել Չեմպիոնշիփից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 10:40
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
22.04.2026 | 10:32
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի երկարաձգման մասին
22.04.2026 | 10:25
«Ինտերը» տպավորիչ կամային հաղթանակով դուրս է եկել եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 22-ի դրությամբ
22.04.2026 | 10:02
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից
22.04.2026 | 09:47
Հօգուտ Արտաշատ համայնքի կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար դրամ. Դատախազություն
22.04.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.04.2026 | 23:25
Եթե յուրաքանչյուրին ձայնագրես, ամեն մեկը մի բան կասի. Կարապետյանը՝ «շուն ու շանգյալ» բնորոշման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կպարտվեր նախագահի պաշտոնի իր հինգ հնարավոր թեկնածուներին, եթե ընտրություններն անցկացվեին հուլիսին։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասվում է MetroPoll ընկերության հետազոտության մեջ։

Նշվում է, որ հարցումն անցկացվել է երկրի 28 նահանգում հուլիսի 11-16-ը։ Արդյունքները ցույց են տալիս, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Էրդողանը պարտվում է իր պոտենցիալ բոլոր հակառակորդներին՝ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին, երկուսն էլ՝ CHP-ից, İYİ («Լավ») կուսակցության ղեկավար Մերալ Աքշեներին, «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) առաջնորդ Ալի Բաբաջանին, որոնցից մեկն էլ առաջադրվելու է գործող նախագահի դեմ ընտրապայքարում:

Հարցման համաձայն՝ եթե Էրդողանն ու Քըլըչդարօղլուն ընտրվեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար, ապա Քըլըչդարօղլուն կստանա ձայների 42,7 տոկոսը, իսկ Էրդողանը՝ 45,4 տոկոսը, չկողմնորոշված ձայները՝ 11,9 տոկոս։
Նույն սցենարի դեպքում, եթե Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուն առաջադրվի նախագահական ընտրություններին ընդդեմ Էրդողանի, նա կհաղթի Էրդողանին ավելի քան 6 միավորի տարբերությամբ՝ Էրդողանը կհավաքի 42,3 տոկոս, Իմամօղլուն՝ 48,6 տոկոս ձայն։ Անկարայի քաղաքապետ Յավաշը պարտության կմատնի Էրդողանին, քանի որ հարցվածների 37,7 տոկոսն ասել է, որ կքվեարկի Էրդողանի օգտին, իսկ 53,9 տոկոսը՝ Յավաշին, ինչի արդյունքում նրա օգտին եղել է ավելի քան 16 միավոր տարբերություն։

Իսկ ահա Էրդողանն ու Աքշեները կստանան, համապատասխանաբար, 42,3 և 46,4 տոկոս ձայն։ Հարցումը ցույց է տվել նաև, որ Էրդողանը ստացել է ձայների 41,2 տոկոսը, երբ DEVA-ի առաջնորդ Բաբաջանն է իր դեմ առաջադրվել է նախագահական ընտրություններում։ Բաբաջանն էլ ստացել է 44,5 տոկոս ձայն։

Հավելենք, որ Թուրքիայում ընտրությունները նախանշված են 2023 թվականի հունիսին։ Մինչ այդ, երկրում տնտեսական ճգնաժամի ու աննախադեպ գնաճի ֆոնին Էրդողանի վարկանիշը շարունակում է նվազել։

Էմմա Չոբանյան