Թուրքիան նոր ռազմական ուժեր է ուղարկել սիրիական Հալեպ

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Թուրքիան ռազմական ուժեր է ուղարկել Հյուսիսային Սիրիայի Հալեպ նահանգի՝ իր վերահսկողության տակ գտնվող տարածք։ Այս մասին հայտնում է Asharq al-Awsat-ը, որին վկայակոչում է «Ահվալ» գործակալությունը։

Հաղորդվում է, որ զինվորական շարասյունն ուղևորվել է Հալեպի բազա, որտեղից էլ ուժերը տեղակայվելու են նահանգի այլ վայրերում։ Ռազմական շարասյունը, որը ներառում է տեխնիկա, զրահափոխադրիչներ, զինամթերք, Սիրիա է մտել Բաբ ալ-Սալամահ անցակետից։ Անցյալ ամիս Թուրքիան մոտ 15 ռազմական շարասյուն էր ուղակել Հալեպի շրջակայք։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ մայիսին էր սպառնացել Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսել քրդերի դեմ։ Պաշտոնապես Անկարան պնդում է, որ ցանկանում է 30 կմ-անոց «անվտանգության գոտի» ստեղծել սահմանին։

Պաշտոնական Վաշինգտոնն ու Մոսկվան բազմիցս դեմ են արտահայտվել Թուրքիայի նոր ռազմական գործողությանը։

Էմմա Չոբանյան