Այսօրվանից ԱԺ-ն հնարավորություն ունի Փաշինյանին անվստահություն հայտնելու․ ընդդիմադիրները՝ այս գործիքից օգտվելու մասին

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունից իրարամերժ պատասխաններ են տալիս այսօր մամուլում հրապարակված այն տեղեկությունների վերաբերյալ, թե քննարկում են պատգամավորական մանդատներից հրաժարվելու հարցը։ Ըստ հրապարակման՝ ոչ միայն գործող, այլ նաև ցուցակում ներառված, բայց խորհրդարան չանցած թեկնածուները ևս պետք է հրաժարվեն մանդատները վերցնել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկությունը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց, ասաց, որ թեման չի մեկնաբանում։

Դաշնակցական մեկ այլ պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ նշեց․ «Մենք հայտարարել ենք, որ եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, գնալու է իր օրակարգով։ Խորհրդարանի հետ կապված այլ բան չենք հայտարարել»։

Նշենք, որ այսօր լրանում է Նիկոլ Փաշինյանի վարչապետության մեկ տարին՝ 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո։ Այսօրվանից խորհրդարանը Փաշինյանին անվստահություն հայտնելու լիազորություններ է ստանում։

Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ընդդիմությունը կնախաձեռնի անվստահության գործընթաց։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այս մասին Իշխան Սաղաթելյանն իրենց դիրորոշումը հստակեցրել է վերջին հանրահավաքի ժամանակ։

Նշենք, որ անցյալ ուրբաթ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ Փաշինյանի պաշտոնանկության գործընթացը կնախաձեռնեն, երբ հաջողության հասնելու համար բավարար հիմքեր ունենան։

Հավելենք, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների քվեները բավարար չեն Փաշինյանին խորհրդարանում անվստահություն հայտնելու և նոր վարչապետ ընտրելու համար։

Նարեկ Կիրակոսյան