Թուրքիայի, Ուզբեկստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ստորագրվել է Տաշքենդի հռչակագիրը
Քաղաքականություն
02.08.2022 | 14:23Տաշքենդում ընթանում է Թուրքիայի, Ուզբեկստանի և Ադրբեջանի արտաքին գործերի, էկոնոմիկայի/առևտրի ու տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ երկրների միջև ստորագրվել է Տաշքենդի հռչակագիրը։
«Ստորագրվել է Տաշքենդի հռչակագիրը, որը կբարձրացնի թյուրքական աշխարհի բարգավաճումն ու կամրապնդի մեր հարաբերությունները։ Մենք այդ մեխանիզմը կդարձնենք մշտական ու կիրականացնենք կոնկրետ ծրագրեր»,- թվիթերյան իր էջում գրել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ հունիսին նմանատիպ ձևաչափով Բաքվում հանդիպում էր տեղի ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի նախարարների միջև։ Արդյունքում ստորագրվել է Բաքվի հռչակագիրը։
Էմմա Չոբանյան