Պատժամիջոցների տակ գտնվող իտալական ապրանքները Թուրքիայի միջոցով հասնում են ՌԴ․ ԶԼՄ-ներ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Թուրքիային հանկարծակի գրավել է իտալական նորաձևությունը։ Թերևս այսպես կարելի է փորձել բացատրել Հռոմի և Անկարայի միջև առևտրային հարաբերությունների անոմալ ծաղկումը։ Այս մասին գրում է Corriere della sera-ն՝ հավելելով, որ Իտալիայի վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալներով՝ հունիսին իտալական ներմուծումը Թուրքիա հասել է 1 մլրդ 400 մլն եվրոյի, փոխանցում է BFM.ru-ն։

Սա բացառիկ ցուցանիշ է, քանի որ փետրվարին, օրինակ, այդ ծավալը կազմել է 900 մլն եվրո, իսկ վերջին 10 տարիներին երբևէ չի գերազանցել 1 միլիարդը։

Հրապարակման մեջ նշվում է, որ այս ամենը հակասական է, քանի որ լիրայի արժեզրկումը հաշվի առնելով՝ Թուրքիա ապրանքների հոսքը պետք է նվազի, ոչ թե աճի։ Լրատվամիջոցը գրում է, որ դա խոսում է Թուրքիայի դերակատարման մասին պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների՝ Ռուսաստան մատակարարման առումով։ Ավելին, ինչպես շաբաթվա սկզբին հայտնել է Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը, Թուրքիայից Ռուսաստան արտահանումը նույնպես ռեկորդներ է սահմանել. միայն առաջին կիսամյակում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 27 միլիարդ եվրոյի, մինչդեռ Մոսկվան և Անկարան անցյալ տարի 33 միլիարդ եվրոյի առևտուր են արել: Վրաստանի և ՌԴ-ի սահմանին բեռնատարների կուտակումը նույնպես, ըստ լրատվականի, դրա մասին է վկայում։

Իտալական պարբերականը նշում է, որ Արևմուտքն արդեն զեկույց է պատրաստում այն ​​երկրների մասին, որոնք օգնում են Ռուսաստանին՝ շրջանցել պատժամիջոցները։ Թերթի աղբյուրների համաձայն՝ հանձնաժողովը գլխավորում են Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ներկայացուցիչ Անդրեյ Երմակը։ Նշվում է, որ նրանք Վաշինգտոնին կոչ են անում բացերը փակել՝ սպառնալով տարանցիկ երկրներին երկրորդական պատժամիջոցներով:

Corriere della sera-ն ուղղակիորեն մեղադրում է Անկարային արևմտյան պատժամիջոցները շրջանցելուն նպաստելու մեջ, սակայն եթե նույնիսկ իտալական ապրանքները Թուրքիայի տարածքով մտնեն Ռուսաստան, ոչ բոլորն են ենթարկվում պատժամիջոցների։

Հավելենք, որ Անկարան պատժամիջոցներ չի սահմանել ՌԴ-ի նկատմամբ ու ակտիվորեն օգնում է ռուսական բիզնեսին՝ ապաստանել Թուրքիայում։

Էմմա Չոբանյան