«Մեր ընդերքից բխող ջուրը մատակարարում են ողջ Շիրակի մարզին, Գյումրիին՝ բացի մեր գյուղից»․ Ղազանչիի բնակիչները դժգոհ են

Լուրեր

03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
Բոլորը

Աշոցք խոշորացված համայնքի Ղազանչի գյուղի բնակիչները դժգոհ են․ օրական երկու ժամ են ջուր ունենում։

«Մեր ընդերքից բխող ջուրը մատակարարում են Շիրակի մարզի բոլոր գյուղերին, Գյումրիին, բացի մեր գյուղից։ Ղազանչվա ջուրն անգամ Ամասիա է հասնում, բոլորը ջուր ունեն, բացի ղազանչեցուց։ Մի ժամ առավոտն են ջուր տալիս, մի ժամ էլ՝ կեսօրին, երկու թաղերի համար մեկ պոմպ է դրված, որը հզոր էլ չէ․ մի ժամ մեր մայլեն է ջուր գալիս, մի ժամ էլ՝ մյուս։ Շատ դեպքերում լվացքը մնում է մեքենայի մեջ»,- դժգոհեց գյուղի բնակիչներից մեկը։

Ղազանչիի վարչական ղեկավար Սերգեյ Եգանյանն էլ պարզաբանեց, որ գյուղը 1950-ական թվականներին տեղահանել են, որպեսզի հին գյուղի տեղը ջուր ամբարեն ու խմելու ջրով ապահովեն Շիրակի մարզը։

«Մեր ջուրը ողջ Շիրակի մարզին ու Գյումրի քաղաքին 24 ժամ շարունակ մատակարարվում է, բայց մենք, որ ջրի ակունքից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա ենք, զուրկ ենք ջրից։ Պոմպերով է մեզ ջուր հասնում, բայց ունենք մի պոմպ, որը չի բավականացնում, հսկողությունը տրված է «Վեոլիա ջրին։

 

Առավոտյան ժամը 9-ին են միացնում՝մեկ ժամով, բայց ամառվա սեզոնին ժողովուրդը չի կարող նույնիսկ իր բանջարեղենը ջրի, քանի որ ոռոգման ջուր էլ չկա», -ասաց վարչական ղեկավարը։

Նա նշեց, որ ջրամատակարարման որևէ ծրագիր դեռ չկա, մտածում են այդ ուղղությամբ, ջրի խողովակները շատ հին են, պոմպակայաններ են նաև անհրաժեշտ։

Վարչական ղեկավարն ասաց, որ գյուղում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ, բայց անցած տարի երաշտ էր, գյուղն էլ ջուր չունի, հետևաբար՝ գյուղացիները ստիպված են եղել կրճատել անասնագլխաքանակը։

Արմիկ Մովսիսյան