Հայաստանը՝ բողոքի ցույցերի մեջ. 2 օրում՝ 13 բողոքի ցույց

Լուրեր

24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
Բոլորը

Մայիսի 15-16-ը բողոքի բազմաթիվ ցույցեր տեղի ունեցան Հայաստանում: Ուշագրավ է, որ նրանցից ոչ մեկը պահանջների, դժգոհությունների առումով չէր կրկնում  մյուսին: Ներկայացնենք մեր ուշադրությանն արժանացած ակցիաները.

Մայիսի 16

1.«Տա-րոն, հե-ռա-ցիր»

Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաքված «Մերժում ենք Տարոնին» խմբի անդամները պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը՝ պնդելով, որ ՀՀԿ-ի՝ իշխանությունից հեռանալուց հետո պետք է հեռանան «ռեժիմի» բոլոր ներկայացուցիչները: Բողոքի ակցիայի մասնակիցներին հաջողվեց ներխուժել քաղաքապետարանի շենք՝ պահանջելով հանդիպում Տարոն Մարգարյանի հետ: Քաղաքապետը զանգահարել էր ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ խնդրելով կարգ ու կանոն հաստատել: Վերջինս էլ պատասխանել էր, որ բացատրական աշխատանք են տանում ցուցարարների հետ:

Միաժամանակ, օրվա երկրորդ կեսին քաղաքապետարանի մոտ հայտնվեց ցուցարարների երկրորդ խումբը՝ «Տարոն Մարգարյան, քաղաքապետ», «Մեր քաղաքապետը Տարոնն է» պաստառներով: Ի վերջո՝ Տարոն Մարգարյանը բացօթյա ասուլիս տվեց՝ հայտարարելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

2.Բողոք՝ ընդդեմ զինկոմիսարիատների օպտիմալացման

Մի քանի տասնյակ մարդիկ Կառավարության դիմաց զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքի ակցիա էին իրականացնում: Նախկին կառավարության որոշման համաձայն՝ զինկոմիսարիատների թիվը կրճատվելու է, 44 զինկոմիսարիատից գործունեությունը շարունակելու է 14-ը: Հավաքվածների խոսքով՝ նախկին կառավարությունն իրենց խոստացել էր կրճատումներից հետո այլ աշխատանքի տեղավորել, սակայն խոստումը կատարված չէ: Կառավարության ներկայացուցչի հետ հանդիպումից հետո ակցիայի մասնակիցները շարժվեցին Պաշտպանության նախարարություն, որի ղեկավարը, սակայն, չընդունեց ցուցարարներին: Զինկոմիսարիատների աշխատակիցները ՊՆ շենքից շարժվեցին վարչապետի նստավայր: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ Ֆեյսբուքյան էջում գրեց, թե Դավիթ Տոնոյանը հանձնարարել է մեկ շաբաթում ներկայացնել աշխատանքով ապահովման առաջարկներ:

3.Պահանջ. ազատ արձակել «Սասնա ծռեր»-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողների դատական գործընթացին զուգընթաց Արշակունյաց պողոտայում բողոքի ցույց էր՝ ի պաշտպանություն նրանց խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փաստաբանների միջնորդության: Պաշտպանական կողմը նշում էր, որ նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկան:

«Սասնա ծռերի» աջակիցները միակողմանի փակել էին Արշակունյաց պողոտան: Իսկ երբ դատավոր Մեսրոպ Մակյանը չբավարարեց միջնորդությունը, ցուցարարները փողոցը երկկողմանի փակեցին:

 

4.Քաղաքապետարանը՝ «Ավելի բարեկարգ Երևան» կարգախոսի հակառակորդ

Երևանի Իտալիայի փողոցում գտնվող Ուռենիների պուրակում հատվել են տասնյակ ծառեր: Այստեղ «Վարդանյան ընտանիք» հիմնադրամը պուրակի բարեկարգում է իրականացնում: Ծառերի հատումը հարուցել է մի շարք քաղաքացիների զարույթը: Նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել այգու տարածքում: Այնուհետև պատռեցին այգին շրջապատող պաստառները, որպեսզի դրսից երևա, թե ինչ ծառազուրկ վիճակ է ներսում: Երևանի քաղաքապետարանը և «Վարդանյան ընտանիք» հիմնադրամը հայտարարություններ տարածեցին, թե հատված փտած ուռենիների և թեղիների փոխարեն մի քանի անգամ շատ կտնկվեն՝ ավելի թանկարժեք ծառեր: Իսկ տարածքում սրճարաններ ու առևտրի օբյեկտներ չեն լինի:

 

5.Տաքսիստները հիշեցրին իրենց մասին՝ փողոց փակելով

Երևանի Բաղրամյան պողոտայի երթևեկությունը կանգնեցրին տաքսիստները: Նրանք պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նրա ուշադրությունը հրավիրելու ոլորտի լիցենզավորման խնդիրների վրա: Տաքսիստները պահանջում էին նաև տեսախցիկներից գոյացած տուգանքների չեղարկում, կարմիր գծերի հանում: Ավտոներկրողներն էլ, միանալով բողոքին, դժգոհում էին, որ մեքենա ներկրելիս իրենց ընդամենը 10 օր են տրամադրում՝ մաքսազերծում իրականացնելու համար: Այնինչ դա շատ սուղ ժամանակահատված է: Վարչապետի նստավայրում ցուցարարներին առաջարկել էին բողոքները հստակեցնել ու նամակի տեսքով փոխանցել: Ավելի ուշ նույնն առաջարկեց ցուցարարներին ընդունած տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

6.Նաիրիտի աշխատողները կրկին փողոցում են

Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում «Նաիրիտ» գործարանի աշխատողները՝ պահանջելով հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ: Պահանջն է «Նաիրիտի» վերագործարկումն ու ներկա աշխատակիցների 4 ամսվա աշխատավարձի պարտքի մարումը: Մայիսի 15-ին նրանց ընդունել էր նախագահ Արմեն Սարգսյանը և ասել, որ ընթանում են բանակցություններ: Վարչապետը չընդունեց:

Եթե մայիսի 16-ի բողոքի ցույցերը Երևանում էին, ապա մայիսի 15-ին՝ և’ Երևանում, և’ մարզերում:

7.Գործադուլ՝ Արարատի ոսկու կորզման գործարանում

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել. «Մենք պահանջում ենք, որ մեր իրավունքները չոտնահարեն: Գործարանի ղեկավարությունը խախտում է մեր իրավունքները՝ շատ աշխատացնելով՝ քիչ վճարելով: Պահանջում ենք աշխատավարձի ավելացում և սոցփաթեթների տրամադրում: Թունավոր նյութերի հետ ենք աշխատում, քայքայում ենք առողջությունը»:

Բանակցությունների արդյունքում տնօրինությունը, ըստ ցուցարարների, որոշել է բարձրացնել աշխատավարձերը․ մինչև 150 000 դրամ  ստացողների աշխատավարձը՝ երեսուն տոկոսով, ավելի բարձր ստացողներինը՝ ավելի քիչ:

8.Բողոքի ակցիա Արարատի ցեմենտի գործարանի դիմաց

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ բողոքի ակցիա իրականացրին գործարանի դիմաց՝ պահանջելով աշխատավարձերի ժամանակին վճարում, ինչպես նաև աշխատավարձերի բարձրացում: Աշխատավարձը, ըստ իրենց, 50-80 հազար դրամ է: Գործարանի տնօրենը, ըստ ցուցարարների, բանակցությունների արդյունքում խոստացել է մայիսի 25-ին  պատասխանել՝ կբարձրացվե՞ն իրենց աշխատավարձերը, թե` ոչ:

9.Գործադուլ՝ ՀԷՑ-ի Գեղամա մասնաճյուղում

 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր »ընկերության Գեղամա մասնաճյուղի աշխատակիցները Հրազդանում գործադուլ էին անում՝ դժգոհելով որ աշխատավարձերը կրճատել են, պարգևավճարները՝ վերացրել: Ընկերությւան տնօրեն Կարեն Հարությունյանը հանդիպեց ցուցարարներին և ասաց, որ աշխատանքային խումբ կկազմեն, կուսումնասիրեն և կգան ընդհանուր հայտարարի: Աշխատակիցները խոստացան երկու օր գործադուլ չանել:

10. Գործադուլ՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում: Կոմբինատի տնօրեն Անդրեյ Սինյակովը հանդիպեց աշխատակիցներին, հորդորեց արտադրությունը քաղաքականության հետ չխառնել, ժամանակ խնդրեց մինչև հունիսի 1-ը, որից հետո կանդրադառնան թեմային:

 

11. Բողոքի ցույց՝ Արմավիրի Սուրենավան գյուղում

Արմավիրի մարզի Սուրենավան գյուղի բնակիչները փակել էին Երևան–Մեղրի ավտոճանապարհը՝ պահանջելով փոխհատուցում մայիսի 14-ի կարկտի վնասների համար: Գյուղացիների խոսքով, հակակարկտային կայանները չեն աշխատել: Մարզպետարանի ներկայացուցիչների հորդորով բացեցին ճանապարհը և գնացին փոխհատուցման հարցերը քննարկելու:

12.Բողոքի ցույց՝ ընդդեմ Արևշատի գյուղապետի

 

Արմավիրի մարզի Արևաշատ համայնքի բնակիչները բողոքի ցույց էին անում՝ ընդեմ 22 տարի համայնքը ղեկավարած ՀՀԿ-ական Սուսաննա Գևորգյանի: Դժգոհում էին, որ գյուղի խնդիրները տարեցտարի կուտակվում են՝ առանց որևէ լուծում ստանալու՝ ջրագծի, խաղահրապարակի, մանկապարտեզի բացակայություն, հողերի մասնավորեցում, սեփականաշնորհում և այլն: Գյուղապետի հետ զրույցն էլ վերածվեց վիճաբանության և քաշքշուկի:

Ցույցը որևէ արդյունք չգրանցեց:

 

13. Դժգոհում են երթուղայինի վարորդները

Բողոքի ցույց էին անում Երևանի 28 համարի երթուղին սպասարկող վարորդները: Նրանք պահանջում էին աշխատավարձ, որը, ըստ իրենց, ստորագրում են, բայց չեն ստանում: Բացի այդ, եթե աշխատանքի չեն գնում, օրինակ՝ հարսանիքի, կնունքի, հիվանդության կամ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ցույցերին մասնակցելու պատճառով, իրենցից, միևնույն է, օրվա վճարը պահանջում են:

 

Մայիսի 14-ին հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և անդրադառնալով կաթի մթերման ցածր գնի պատճառով մի խումբ քաղաքացիների կողմից Երևան-Վանաձոր ճանապարհի փակմանը՝ ասաց. «Խնդրում եմ այլևս դադարեցնել փողոցների փակման միջոցով նմանատիպ հարցերի հնչեցումը, որովհետև այս կառավարությունն այլևս հասանելի է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Խնդրանքս է՝ դիմել մեզ, և խնդրի կարգավորումը օրինական ճանապարհով տեղի կունենա: Մենք ձեր բոլոր խնդիրներին կփորձենք հնարավորինս օպտիմալ ձևով լուծում գտնել»:

 

Նախարարի այս հայտարարության ժամանակ ընդամենը մեկ բողոքի ցույց էր, այժմ՝ 13:

Քաղաքացիները, միևնույն է անդրդվելի են, և տարիներով կուտակցված խնդիրների լուծումը պահանջում են անմիջապես:

 

 

Սևակ Հակոբյան