Թուրքիայի ՊՆ ղեկավարը դժգոհել է Հունաստանի ռազմական բյուջեի ավելացումից ու նշել, որ ԱՄՆ-ում նոր հանդիպում տեղի կունենա F-16-երի վաճառքի հարցով

Լուրեր

28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Անադոլու» գործակալությունում լրատվամիջոցների խմբագիրների հետ զրույցում անդրադարձել է նաև Վաշինգտոնի կողմից F-16-երի ու դրանց արդիականացման սարքավորումների վաճառքին թեմային։

«Թուրքիայի ուժը ՆԱՏՕ-ի ուժն է, այսինքն՝ թուրքական բանակի ամրացումը կուժեղացնի դաշինքի հնարավորությունները։ ԱՄՆ-ում օգոստոսի 15-ին կրկին քննարկումներ կանցկացվեն F-16-երի հարցով։ Ամերիկյան կողմը դրական է տրամադրված տվյալ հարցի շուրջ և գիտակցում է թեմայի կարևորությունը»,- ասել է Աքարը։

Նրա խոսքով՝ Անկարան ԱՄՆ-ից F-16-երի մատակարարման շուրջ բանակցությունների դրական արդյունքի հույս ունի։ Հակառակ դեպքում, ըստ Աքարի, «աշխարհում բազմաթիվ այլընտրանքներ կան և չեն բացառվում նոր որոշումները»։

Թուրքիայի ՊՆ ղեկավարը խոսել է նաև Հունաստանից՝ նշելով, որ Աթենքը փորձում է Անկարայի շահերին վնաս հասցնել։ Նա շեշտել է, որ Աթենքի ռազմական բյուջեն աճել է 5 անգամ։

«Մենք ասում ենք՝ սա քիչ է Թուրքիայի ու թուրքական բանակի դեմ, սակայն շատ է Հունաստանի պաշտպանության համար»,-ասել է Աքարը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ավելի վաղ ընդունել էր 2023 թվականի Ազգային պաշտպանության վավերացման ակտում չորս փոփոխությունները, որոնցից մեկը վերաբերում է F-16-ի վաճառքի սահմանափակումներին։

Էմմա Չոբանյան