Ուժի մեջ է մտել Ռուսաստանից ածխի ներմուծման` ԵՄ էմբարգոն

Լուրեր

16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
Բոլորը

Օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել Ռուսաստանից ածխի ներմուծման՝ Եվրամիության էմբարգոն։ Սահմանափակումները նախատեսված էին ապրիլի 8-ին հաստատված հակառուսական պատժամիջոցների հինգերորդ փաթեթով։

Փաստաթղթում նշվում է, որ ածխի և այլ պինդ հանածո վառելիքի գնման, ներմուծման և ԵՄ տեղափոխման արգելքը, եթե այն արդյունահանվի կամ արտահանվի Ռուսաստանից, ուժի մեջ կմտնի 2022 թվականի օգոստոսից։

Պատժամիջոցների հինգերորդ փաթեթի վերաբերյալ Եվրահանձնաժողովի պարզաբանումներում ասվում է, որ ածխի ներմուծման էմբարգոն կվնասի Ռուսաստանի Դաշնությանը, քանի որ ԵՄ-ին բաժին է ընկնում ռուսական արտահանման մեկ քառորդը։

«Դա կհանգեցնի Ռուսաստանի համար տարեկան մոտ ութ միլիարդ եվրոյի չափով հասույթի կորստի: Գործող պայմանագրերի համար նախատեսված է 4-ամսյա խզման ժամկետ»,- նշել են ԵՀ-ում:

Հիշեցնենք, որ բացի ածխից՝ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը ներառում է ներմուծման արգելք փայտի, քիմիական նյութերի, շքեղության դասի ապրանքների համար։ Այն նաև վերաբերվել է ավելի քան 200 ֆիզիկական անձանց, մի շարք ընկերությունների և բանկերի։

Տաթև Ֆռանգյան