Մեր դատաիրավական համակարգի մասին մղձավանջային տրագիկոմեդիա կարելի է նկարել. Արամ Շահբազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

«Մեր դատաիրավական համակարգի մասին մղձավանջային տրագիկոմեդիա կարելի է նկարել: Դա մի զավեշտալի, քառակուսի համակարգ է: Կա միտում իրականացնելու նախագիծ մի մարդու ողբերգության մասին, որն առնչվում է այդ համակարգին»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է կինոռեժիսոր Արամ Շահբազյանը: Նրա խոսքով` Հայաստանում անվերջ կարելի է պատմել ցավի մասին, այդ առումով թեմաների պակաս չկա. «Մեր երկրում ցավն է ինձ առաջ տանում, այն այնքան շատ է. տեսնել է պետք: Ի տարբերություն մի շարք գերտերությունների, որոնք ստաբիլ վիճակում են և նույնիսկ թեմաների պակաս ունեն, մենք անընդհատ լարախաղացի նման պարանի վրա ենք, և այս անցումային իրավիճակում գահավիժումներն ու վերեքները շատ են, որոնք արտահայտվում են նաև ֆիլմերում»:

Արամ Շահբազյանը նկատում է` Հայաստանում նկարահանվում են համամարդկային ֆիմեր, սակայն փրոդաքշընները, որոնք կարող են տանել, ներկայացնել դրանք արտերկրի շուկաներում, փառատոններում, շատ թույլ վիճակում են. «Նման ֆիլմերը ծայրահեղ դժվարությամբ արտադրվելուց հետո իրենց արժանի ճանապարհը չեն գտնում: Այսօր մեր կինոյի ասպարեզում չկան դիստրիբյուտորներ, ուստի՝ չի կարող արտերկրի շուկաների, փառատոնների հետ պրոֆեսիոնալ աշխատանք տարվել»:

Ռեժիսորի համոզմամբ` Հայաստանում փոքր գումարով լիովին հնարավոր է լավ ֆիլմ նկարել, որը կարող է միջազգային ասպարեզում մրցել իրենից թանկ մի շարք ֆիլմերի հետ: Նա շեշտում է` ոչ բոլոր երկրներում է նման հնարավորություն ընձեռված. «Հայաստանում կինոն մղված է ամենահետին պլան: Բերեմ հարևան Վրաստանի օրինակը. 2003-ին մեր կինեմատոգրաֆն ամեն առումով հավասար դիրքերում էր, բայց դուք տեսեք` հիմա Վրաստանը հասել է միջազգային առաջնակարգ փառատոնների դուռը: Հարևան Վրաստանն այդ առումով ինձ համար էտալոն է»,- ասում է Շահբազյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան