Պուտինի բարի կամքի դրսևորումը Էրդողանին․ ՌԴ-ն Թուրքիային 20 մլրդ դոլար արժողությամբ ատոմակայանի կառուցման համար միլիարդների փոխանցումներ է անում. Bloomberg

Լուրեր

28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
Բոլորը

Ռուսական պետական ընկերությունը գումար է փոխանցում դուստր ընկերությանը, որը 20 միլիարդ դոլար արժողությամբ ատոմակայան է կառուցում Թուրքիայի Միջերկրական ծովի ափին` մեղմելով մտավախությունները, որ նախագիծը կարող է հետաձգվել Ուկրաինական պատերազմի պատժամիջոցների պատճառով, գրում է Bloomberg գործակալությունը։ Նախորդ շաբաթ Ռոսատոմը շուրջ 5 մլրդ դոլար է փոխանցել Թուրքիայում գտնվող կառուցող  ընկերությանը, որը պաշտոնապես հայտնի է որպես Akkuyu Nuclear JSC,այս ու հաջորդ շաբաթ ևս  նախատեսվում են նմանատիպ դոլարային փոխանցումներ։ Լրատվամիջոցին հայտնել են իրավիճակին ծանոթ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները։

Ռոսատոմն էլ իր այտարարության մեջ նշում է, որ թեև շինարարությունը իր տեսակի մեջ ամենամեծն է աշխարհում, սակայն «ընթացիկ գործարքները զգալիորեն ցածր են»  թուրք պաշտոնյաների տրամադրած ցուցանիշից։ Ըստ Ռոսատոմի՝ նախագծի ֆինանսավորման մեխանիզմները մասնավոր են, և նա հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել։

Լրատվամիջոցը գրում է, որ ՌԴ-ն ու Թուրքիան տասնամյակներոն ունեն տնտեսական կապեր և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից զգուշավոր էր,որ Կրելմը չօտարվի։ Այս ծրագիրը ֆինանսավորում  է ՌԴ-ի խոշորագույն վարկատուներից «Սբերբանկը», որը գտնվում է ԱՄՆ-ի ու ԵՄ պատժամիջոցների տակ, ինչպես նաև «Սովկոմբանկը» ևս պատժամիջոցների ցուցակում է։

Ռոսատոմը՝ թուրքական նախագծի միակ սեփականատերըն է, ինչպես նաև  նրա դուստր ձեռնարկությունը, որը կառուցում է գործարանը, պատժամիջոցների չեն ենթարկվել: Akkuyu Nuclear JSC-ի ներկայացուցիչը մեկնաբանություններ չի տվել: Թուրքիայի ֆինանսների և ֆինանսների նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություններ տալ լրատվամիջոցին։

Թուրք պաշտոնյաները հայտնել են, որ Աքքույու ծրագրի համար ֆինանսավորումը կբավականացնի բոլոր կարիքների համար, հաջորդ երկու տարիների ընթացքում։ Ըդհանուր առմամբ, աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026թ-ին։

Թուրք պաշտոնյաներից մեկն էլ  փոխանցումները բնութագրել է, որպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից բարի կամքի դրսևորում ուկրաինական  հացահատիկային գործարքում Էրդողանի դերակատարման համար։

Մարտին Ռոսատոմն ասել էր, որ  իրավունք ունի 49% վաճառել  ԱԷԿ-ի ներդրողին, սակայն ունի բոլոր «անհրաժեշտ ռեսուրսներն ու գործիքները նախագծի հաջող իրականացման համար», նույնիսկ եթե ինքնուրույն ֆինանսավորի շինարարությունը: Ռոսատոմը նշել էր,որ սարքավորումների արտադրությունն ու առաքումը ԱԷԿ-ի  համար նախատեսված ժամանակացույցով են ընթանում։

Հավելենք, որ օրերս էլ  Ռոսատոմը սկսեց ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի կառուցման աշխատանքները։

Ի դեպ,  «Աքքույու»-ն Թուրքիայի առաջին ատոմակայանն է․ այն կառուցվում է Մերսին նահանգում Ռոսատոմ ընկերության կողմից։ Ատոմակայանի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը Թուրքիայի և ՌԴ-ի միջև կնքվել էր 2010 թվականի մայիսին։ Առաջին էներգաբլոկի  շահագործումը նախատեսված է 2023թ-ին։

 

Էմմա Չոբանյան