Ադրբեջանցի գեներալները բիզնե՞ս են անում Արցախի գրավյալ տարածքներից գողացված անասուններով․ բլոգերին կալանավորել են հրապարակման համար

Լուրեր

14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները իսկական որս են սկսել զինված ուժերում  խնդիրներն ու կոռուպցիոն դրսևորումները բացահայտողների նկատմամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Գլխավոր դատախազությունը հայտարարություն է  տարածել, որ «վերջին օրերին սոցցանցերի որոշ օգտատերեր իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածում ադրբեջանական բանակի հեղինակությունը խարխլելու, քաղաքացիների մոտ արհեստական ​​աժիոտաժ առաջացնելու և պետության պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները խաթարելու նպատակով»։

Նշվում է, որ «սոցիալական և քաղաքական կայունության, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների խախտմանն ուղղված դեպքերը կանխելու նպատակով նման գործողություններ կատարած անձինք հրավիրվել են գլխավոր դատախազություն»։

Հուլիսի 27-ին jamaz.info կայքի ղեկավար Իբիշբեյլի Ֆիքրեթը, miq.az կայքի ղեկավար Ալիշով Ագիլը, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերեր Իսմայիլ Էլչինը, Ջաբարլի Ալին և Ֆաթալիևա Նուրանան հրավիրվել են գլխավոր դատախազություն։ Նրանց զգուշացրել են «երկրի ԶՈՒ-ի վրա ստվեր  գցող տեղեկություններ չտարածել»։

Ռազմական բլոգեր Թոֆիգ Շահմուրադովի նկատմամբ էլ հարուցվել է քրեական գործ ֆեյսբուքյան  էջում «օրենքով արգելված տեղեկություններ տեղադրելու համար»։  Բաքվի Նիզամիի դատարանը նրան 30 օրով կալանավորել է։ Շահմուրադովը վերջին  շրջանում  բացահայտումներ էր անում ադրբեջանցի գեներալների կոռուպցիոն գործունեության մասին։  Ըստ նրա՝ բանակաշինությամբ զբաղվելու փոխարեն որոշ գեներալներ Արցախի գրավյալ տարածքներից գողացված  անասուներով անասնաբուծությամբ են զբաղվում և ընդգրկված են կոռուպցիոն գործունեության մեջ։

Հավելենք, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում հատկապես մեծ է դժգոհությունը Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցների շրջանում ինքնասպանությունների դեպքերի աճի պատճառով։ Արդեն ինքնասպանության 36  դեպք է գրանցվել, 50-ից ավելին  ինքնասպանության փորձ է արել սոցիալական ու տարատեսակ այլ խնդիրների պատճառով։

Ի դեպ, գլխավոր դատախազությունը չի նշում, թե կոնկրետ ինչ հրապարակումներ են արել վերոնշյալ անձինք, սակայն պարզ է, որ իշխանությունները ամեն կերպ փորձում են կանխել բանակում տիրող իրավիճակի մասին քննարկումներն ու հանրության շրջանում բողոքի ալիքի բարձրացումը։

Էմմա Չոբանյան