Facebook-ի եկամուտը պատմության մեջ առաջին անգամ նվազել է

Լուրեր

16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
Բոլորը

Ամերիկյան Facebook սոցիալական ցանցը 2022-ի երկրորդ եռամսյակում եկամտի 1% անկում է գրանցել։ Ընկերությունում ենթադրում են, որ երրորդ եռամսյակում նվազումը կարող է ավելի մեծ լինել: Այս մասին հայտնում է The Verge-ը։ Meta մայր ընկերության ընդհանուր շահույթը նվազել է 36 տոկոսով՝ հասնելով 6,7 միլիարդ դոլարի: Reality Labs-ը, որը զբաղվում է Մարկ Ցուկերբերգի մետատիեզերքի ստեղծմամբ, այս եռամսյակում կորցրել է 2,8 միլիարդ դոլար:

Հրատարակության փորձագետների կարծիքով՝ դա ցույց է տալիս, թե որքան բարդ է դարձել Meta-ի բիզնեսը բոլոր ճակատներում։ Օգտատերերի տվյալներին հետևելու վերաբերյալ Apple-ի սահմանած նոր կանոնները նվազեցրել են iPhone-ի օգտատերերի մոտ գովազդի արդյունավետությունը․ դրա հետևանքով միայն անցյալ տարի Meta-ն զրկվել է 10 մլրդ դոլարի գովազդային եկամտից:

Չնայած եկամտի կրճատմանը՝ Facebook-ի ամենօրյա օգտագործողների թիվը երեք տոկոսով ավելացել է՝ հասնելով 1,97 միլիարդի։  Meta-ի տվյալներով 2,88 միլիարդ օգտատեր ամեն օր օգտվում է ընկերության սոցիալական հավելվածներից (Facebook, Messenger, Instagram և WhatsApp): Սա չորս տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ էր:

Տաթև Ֆռանգյան