ԱՄՆ-ը որոշակի առաջընթացի է հասել հայկական և ադրբեջանական կողմերի հետ շարունակական բանակցությունների միջոցով. Նեդ Փրայս

Լուրեր

08.06.2026 | 14:56
Մայա Սանդուն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ՝ «չնայած զանգվածային արտաքին միջամտությանը»
08.06.2026 | 14:55
Քվեարկությունն ու հաշվարկն իրականացվել են արժանահավատ կերպով․ IRI դիտորդական առաքելության ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 14:51
Հայաստանի առաջնությանը կմասնակցի 12 թիմ
08.06.2026 | 14:46
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «պատասխանատվություն է կրում» Իսրայելի գործողությունների համար
08.06.2026 | 14:37
Նիկոլ Փաշինյանին հաջողություն ենք մաղթում․ Վրաստանի խորհրդարանի նախագահ
08.06.2026 | 14:30
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
08.06.2026 | 14:29
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 14:24
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՔՊ-ի հաղթանակի առիթով
08.06.2026 | 14:18
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 14:09
Ընտրություններից հետո հնարավոր սրման մասին հայտարարած անձը ձերբակալվել է
08.06.2026 | 14:07
ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի և չի բացառում ընտրությունների արդյունքների բողոքարկումը
08.06.2026 | 13:50
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
08.06.2026 | 13:41
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով
08.06.2026 | 13:35
Միջազգային հանրապետական ինստիտուտի դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:32
Սոցիալական կրեդիտների մի մասն ուղղելու ենք լրատվամիջոցներին ու ՀԿ-ներին. ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միացյալ Նահանգները կարողացել է հասնել որոշակի առաջընթացի հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շարունակական շփումների ու դիվանագիտական բանակցությունների միջոցով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ ի պատասխան լրագրողի հարցին, ով հիշեցրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օրերս հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ վերահաստատելով կողմերի միջև առկա գործընթացին աջակցելու պատրաստակամությունը:

«Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք դա նշանակում է, որ ԱՄՆ պետքարտուղարության կողմից արված նախկին նման առաջարկները մերժվել էին, որին ի պատասխան Նեդ Փրայսը նշել է.

«Ոչ, դա այդպես չէ: Դա նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել որոշակի առաջընթացի, և մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շարունակական շփումների ու դիվանագիտական բանակցությունների միջոցով, կարծում ենք, որ կարող ենք շարունակել այս ընթացքը: Միանշանակ, պետքարտուղարը տարբեր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների հետ, սակայն այս կառույցում կան մեծ թվով մարդիկ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր իրենց գործընկերների հետ տարբեր մակարդակներում շփումների մեջ են եղել՝ շարունակելու պրոցեսն ու վերահաստատելով մեր օգնության առաջարկը, քանի որ մենք ցանկանում ենք երկարաժամկետ, համապարփակ խաղաղություն»:

Լրագրողի դիտարկմանը, որ ի տարբերություն պետքարտուղարության, որն իր հայտարարությունների մեջ շարունակաբար հիշատակում է խնդրի կարգավորման գործընթացում միջնորդ մարմնի՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, Ադրբեջանի նախագահն ամեն օր վատաբանում է այն: Արդյո՞ք այստեղ չկա ակնհայտ անհամապատասխանություն, թե ինչպես է դա տեսնում ամերիկյան կողմը և ինչպես է դրան մոտենում Ադրբեջանի կառավարությունը հարցին ի պատասխան Փրայսն ասել է.

«Մենք մեր հայտարարությունների մեջ հստակ ասել ենք, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այս երկու երկրներին ու համախոհ գործընկերներին ցանկացած տարբերակով կամ ձևաչափով, որն արդյունավետ կլինի: Մենք 1994 թվականից Մինսկի խմբի համանախագահ ենք, բայց ինչպես արդեն ցույց ենք տվել, մենք նաև ցանկանում ենք երկրների հետ ներգրավվել երկկողմ ձևաչափով՝ օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին գտնել երկարաժամկետ, համապարփակ խաղաղություն»: