Մեզ մտահոգում է, որ քաղաքացիների միջոցները պակասում են․ կենսաթոշակի ֆոնդերը պետք է բացատրություն տան․ Գևորգ Պապոյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.02.2026 | 19:50
ԱՄՆ-ը կասկածի տակ չի դնում եվրոպական երկրների եզրակացությունները Նավալնիի էպիբատիդինով թունավորման վերաբերյալ․ Մարկո Ռուբիո
15.02.2026 | 19:16
Ներխուժման դեպքում պատերազմը կտեղափոխենք ՌԴ տարածք․ Էստոնիաի ԱԳ նախարար
15.02.2026 | 18:18
Ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
15.02.2026 | 17:00
Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է Claude չաթբոտը. WSJ
15.02.2026 | 16:13
Մեծ Բրիտանիան Հյուսիսային Ատլանտիկա կուղարկի ավիակիր՝ «ռուսական ագրեսիան զսպելու և ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար»
15.02.2026 | 15:53
Ուկրաինայում ձերբակալվել է էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշենկոն
15.02.2026 | 15:31
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
15.02.2026 | 15:11
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Լևոն Ազիզյան
15.02.2026 | 14:43
Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
15.02.2026 | 14:18
Բռնի տեղահանված անձանց առնչությամբ քննարկումները և հաղորդակցությունը պետք է ունենան բավարար զգայունություն․ Անահիտ Մանասյան
15.02.2026 | 13:44
«Շատ կտրուկ քայլեր անելը սխալ է»․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու մասին
15.02.2026 | 13:26
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15.02.2026 | 12:55
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
15.02.2026 | 12:20
Ամենակարևորն այն է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ. Գալուզին
15.02.2026 | 12:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացու
Բոլորը

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին 6 ամիսների համար 11,8 տոկոս է։ Կարելի է ասել, որ տնտեսությունն աճում է երկնիշ տեմպով, բայց երկնիշ տեմպին է մոտենում նաև գնաճը։ Այս հարցերի մասին զրուցել ենք Ազգային Ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ, տնտեսագետ Գևորգ Պապոյանի հետ։

Պարոն Պապոյան, եթե ավելի մանրամասն ենք նայում ցուցանիշներին, տեսնում ենք, որ ծառայությունների ոլորտն է ամենաբարձր աճը գրանցել՝ 26,9 տոկոս։ Եվ երբ տնտեսագետների հետ զրուցում ենք, ասում են, որ դա կապված է Ռուսաստանից մեծ թվով մարդկանց այստեղ գալու հետ․ հյուրանոցների, ռեստորանների ցուցանիշներից է դա երևում։ Ուզում եմ Ձեզ ուղիղ հարցնել՝ այստեղ իշխանության, կառավարության գործը ո՞րն է եղել։

– Պետության գործը ազատ մրցակցային հարաբերությունների հաստատումն է երկրում։ Ինչո՞ւ են մարդիկ գալիս, Հայաստանում աշխատում։ Ինչո՞ւ են մարդիկ գալիս, Հայաստանում հանգստանում։ Եվ ինչո՞ւ են մարդիկ գալիս, Հայաստանում տուն առնում և, ընդհանրապես, ներդրում անում։

Մենք Ռուսաստանի մասին շատ ենք խոսում, բայց Լոս Անջելեսի հայերը զանգվածային գալիս են Երևան և տուն են առնում։ Մարդիկ, որ իրենց տունը ծախել, գնացել են ԱՄՆ, հիմա գալիս են, նորից տուն են առնում իրենց հայրենիքում։ Սա նշանակում է, որ իրենք իրենց պետության հետ հույս են սկսել կապել։

Գյուղատնտեսության ոլորտը միակն է, որտեղ անկում կա նշված ժամանակահատվածում։ Եվ այդ ոլորտում նոր չէ այս իրավիճակը։ Պարբերաբար տեսնում ենք անկում այնտեղ։ Ի՞նչ անել այս դեպքում։

– Մեր գյուղատնտեսությունն ունի ֆունդամենտալ և էական մեծ խնդիր։ Մեր գյուղատնտեսությունը չափից ավելի սոցիալական է։ Իսկ սոցիալական գյուղատնտեսությունը երբեք չի կարող մեծ տնտեսական աճ ապահովել։ Փոքրիկ գյուղատնտեսությունը երբեք չի կարող զարգանալ։ Այն պետք է լինի մեծ, ֆերմերային, պետք է հարկվի։

Պետք է գյուղում ապրող մարդիկ ոչ թե առավոտից իրիկուն տանջվեն, չարչարվեն և բնամթերային տնտեսության տրամաբանությամբ տարվա մեջ 1-2 մլն դրամի բան չվաճառեն, այլ պետք է գնան, աշխատեն, օրինակ ամիսը մի 300 հազար դրամ աշխատավարձ ստանան, և լինի ֆերմեր, որ մեծ եկամուտներ կարող է ունենալ։

Սրա համար ժամանակ է պետք, և պետք է գնանք դրան։ Ցավոք, դա այդպես հեշտ պրոցես չէ։ Դա որոշակի ժամանակ մեզանից կխլի, բայց ակնհայտորեն հողերի խոշորացումը չունի այլընտրանք։

Գնաճը նույնպես մոտենում է երկնիշ ցուցանիշին։ Եվ որքան էլ ԿԲ-ն ջանքեր է գործադրում, կարծես մոտ չէ այն օրը, երբ գնաճը նորմալ ցուցանիշին կվերադառնա։ Ըստ Ձեզ, որքանո՞վ են բավարար կառավարության ծրագրերը, հատկապես աղքատ բնակչությանը օգնի այս պայմաններում։

— Տեսեք, գնաճը միայն Հայաստանում չի արագացել։ Գնաճն աշխարհի երկրների մեծ մասում ավելի թափով է զարգանում, քան Հայաստանում։ Սա ինչու եմ ասում, որովհետև Հայաստանի ցուցանիշը աշխարհում համեմատաբար լավ ցուցանիշներից մեկն է։

Բուն գնաճի մասով հիմնական անելիքը Կենտրոնական բանկինն է, և մենք ԿԲ-ի հետ մենք վերջերս ԱԺ-ում մի քննարկում ենք ունեցել, և ըստ էության, նաև այդ քննարկման արդյունքում որոշակիորեն պահանջել ենք, որ իր գործիքակազմը ամբողջովին կիրառի, որպեսզի նաև գնաճը միջնաժամկետում բերի 4 տոկոս մակարդակին։ Եվ ԿԲ նախագահը մեզ հրապարակին խոստացավ, որ միջնաժամկետ հատվածում  ԿԲ-ն բերելու է 4 տոկոս մակարդակին։

– Այս օրերին նշվում է, որ կենսաթոշակային կուտակումներում կորուստներ ունեն քաղաքացիները։ Ո՞րն է պատճառն առհասարակ, և արդյո՞ք այստեղ միջամտելու կարիք կա ձեր կողմից։

– Կարծում եմ՝ մենք պետք է դրա շուրջ քննարկումներ ունենանք։ Ինձ ևս մտահոգում է։ Իհարկե, բացատրություններ կան, բայց ես չէի ուզենա ֆոնդերի փաստաբանի դեր ստանձնել։ Բայց դա փաստ է, որ նվազագույնը երկրորդ եռամսյակն է, որ մարդիկ կուտակում են, բայց ավելի քիչ եկամուտներ ունեն, քանի որ պակասում են։

Եվ սրա շուրջ պետք է լուրջ քննարկում ունենանք, և հասկանանք։ Սա մեզ էլ է մտահոգում։ Բացատրություններ իրենք պետք է տան, իսկ մենք՝ որպես ՀՀ իշխանություն, պետք է պահանջներ ներկայացնենք։

– Կա՞ն նախնական տարբերակներ, թե ինչ պետք է անել։

– Կան, բայց ես չեմ ուզում դեռ դրանց մասին բարձրաձայնել։ Իշխանությունը մտահոգված է, որ ՀՀ քաղաքացիների ֆինանսական միջոցները պակասում են, և պետք է հասկանանք՝ ինչն է պատճառը, և պետք է ներկայացվեն պատշաճ պատճառաբանություններ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան