Եվրոպայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

Գերմանիայի Բրանդենբուրգի և Սաքսոնիայի դաշնային նահանգներում երկու խոշոր անտառային հրդեհների դեմ  պայքարը շարունակվում է։ Հրդեհաշիջմանը մասնակցում է մոտ 700 հրշեջ և առնվազն 90 միավոր տեխնիկա, այդ թվում՝ Բունդեսվերի ուղղաթիռներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բրանդենբուրգում հրդեհը բռնկվել է հուլիսի 25-ին և այժմ ընդգրկում է 500 հեկտար տարածք, իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել։ Մի քանի բնակավայրերից շուրջ 700 մարդ ժամանակավորապես տարհանվել էր, սակայն նրանք արդեն վերադառնում են իրենց տները։ Հաղորդվում է 7 վիրավոր հրշեջների մասին։

Սաքսոնիայի մարզում էլ հրդեհը տարածվել է հարևան Չեխիայի տարածքից, որտեղ բռնկվել էր կիրակի՝ հուլիսի 24-ին։ Ուժեղ քամու պատճառով կրակը արագ է տարածվում։ Սաքսոնական իշխանությունների տվյալներով հրդեհի դեմ պայքարը կտևի ևս մի քանի օր։ Իսկ Չեխիայում շուրջ 400 հրշեջներ են պայքարում  անտառային հրդեհի դեմ, չնայած դրան՝ որոշ տեղերում այն տարածվել է բնակելի շենքերի ուղղությամբ, որոշ գյուղերի բնակիչներ տարհանվել են։

Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում ևս՝ Հունաստանում, Պորտուգալիայում և Իսպանիայում կրակը մեծ տարածք էր ընդգրկել, հազարավոր բնակիչներ և զբոսաշրջիկներ ստիպված են եղել լքել իրենց բնակության և հանգստի վայրերը, կան զոհեր։

 

Տաթև Ֆռանգյան