Պատմական արդյունք հայկական ակումբային ֆուտբոլում․ «Փյունիկը» ՉԼ-ի որակավորման 3-րդ փուլում է․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Հայաստանի 15-ակի չեմպիոն «Փյունիկը» երեկ անկախ Հայաստանի ակումբային ֆուտբոլի պատմության մեջ աննախադեպ արդյունք գրանցեց։ Հայկական թիմը  ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում է։

Որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոնի մրցակիցը Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժն» էր։ Հուլիսի 19-ին Երևանում կայացած առաջին խաղում լյուքսեմբուրգյան ակումբին հաջողվել էր 11-մետրանոց հարվածից խփված գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթանակ տանել։

Հուլիսի 26-ին Լյուքեմբուրգում կայացած պատասխան խաղում դաշտի տերերը դարձյալ առաջինը հաջողության հասան, սակայն 21-րդ րոպեին խփված գոլին հայկական թիմը պատասխանեց ընդամենը 3 րոպե անց։ Առաջին խաղակեսն ավարտվեց 1-1 հաշվով;

Երկրորդ խաղակեսում երևանյան ակումբը կարողացավ ևս 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը․ խաղն ավարտվեց «Փյունիկի» խոշոր հաշվով հաղթանակով՝ 1-4։  Երևանյան թիմի կազմում աչքի ընկան Ժունինյոն, Լուկա Յուրիչիչը (դուբլ) և Յուսուֆ Օտուբանջոն:

Այսպիսով՝ Երևանի «Փյունիկ»-ը պատմական արդյունք գրանցեց` դուրս գալով ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ, որտեղ մրցակիցը Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդա»-ն է: