Սիրիան հրթիռակոծել է թուրքական խմբավորումները, Թուրքիան՝ թիրախավորել քրդական ուժերին

Լուրեր

16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
Բոլորը

Սիրիացի զինվորականները երկու հրթիռ են արձակել արևմտյան Հալեպում գտնվող Դեյր Սամաանի թուրքական բազայի և Ալ-Քաթուրա գյուղի արվարձանների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Asharq Al-Awsat թերթը՝վկայակոչելով  Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին (SOHR), գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան։ Հաղորդվում է, որ Հալեպի տարածքում շարունակվում է ռազմական էսկալացիան սիրիական ռեժիմի և դաշնակից խմբերի կողմից։ Ավելի քան 70 հրթիռ և հրետանային արկ է հարվածել Հալեպի արևմտյան գյուղերին։ Թուրքամետ «Ալ Ֆաթհ Ալ-Մուբին» խմբավորումն էլ հրթիռակոծել է ռեժիմի դիրքերը Իդլիբից հարավ և Լաթաքիայի հյուսիսում։

Նշվում է, որ թուրքական ուժերը կիրակի օրը 58 հրետանային  հարձակում են իրականացրել Հալեպի  մի քանի գյուղերի վրա, ինչի հետևանքով երկու զինվոր են վիրավորվել։  Վերջին 48 ժամվա ընթացքում նրանք թիրախավորել են Հալեպի հյուսիսային շրջանի գյուղերը

Սիրիական զինուժեը պատասխան հարված է հասցրել՝ թիրախավորելով Հալեպի արևմտյան  Մկալբիս գյուղը, որտեղ տեղակայված են Սիրիայի ազգային բանակի խմբավորումները և թուրքական ուժերը: Թուրքիայի ՊՆ-ն էլ նախօրեին հայտարարել էր, որ 15 քուրդ զինյալներ, այդ թվում ՝ երկու բարձրաստիճան ղեկավարներ, վնասազերծվել են։

Էմմա Չոբանյան