Ռուսաստանը որոշել է դուրս գալ Միջազգային տիեզերակայանի նախագծից

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Յուրի Բորիսովը, ով փոխարինել է Դմիտրի Ռոգոզինին «Ռոսկոսմոսի» ղեկավարի պաշտոնում, հայտարարել է Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) նախագծից Ռուսաստանի դուրս գալու մասին։ Սա պետք է տեղի ունենա 2024 թվականից հետո, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այս մասին «Ռոսկոսմոսի» ղեկավարն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Նրա խոսքերից բխում է, որ ՄՏԿ-ից դուրս գալու որոշումն ընդունված է։
«Իհարկե, մենք կկատարենք մեր բոլոր պարտավորությունները մեր գործընկերների հանդեպ [ՄՏԿ-ում], սակայն որոշումն ու 2024 թվականից հետո այս կայանից դուրս գալն ընդունված է»,- ասել է Բորիսովը։

Նա Ռուսաստանի ուղեծրային սպասարկման կայանի ստեղծումն անվանել է Ռոսկոսմոսի գործունեության հիմնական առաջնահերթությունը տիեզերագնացության ոլորտում։

Բորիսովն առաջին անգամը չէ, որ խոսում է այս մասին, սակայն ՄՏԿ-ի վերաբերյալ վերջնական որոշումը նախկինում չի հայտարարվել։ Անգամ որպես փոխվարչապետ այս տարվա ապրիլին Բորիսովը հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է մինչև 2025 թվականը դուրս գալ ISS նախագծից։ Այն ժամանակ «Ռոսկոսմոսը» պատասխանել էր, որ Ռուսաստանը տիեզերակայանի շահագործումը շարունակելու որոշում կկայացնի ոչ թե հիմա, այլ 2024 թվականից հետո։

Հիշեցնենք, որ Բորիսովը փոխարինել է Ռոգոզինին տիեզերական կորպորացիայի ղեկավարի պաշտոնում հուլիսի 15-ին։

 

Տաթև Ֆռանգյան