Եվրոպայում հրաժարվում են վերանորոգել ռուս ձկնորսների նավերը

Լուրեր

16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասը Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
Բոլորը

Վերջին ամիսներին ռուսական ձկնորսական ընկերություններն ավելի ու ավելի հաճախ են մերժում ստանում եվրոպական նավահանգիստներում իրենց նավերի վերանորոգման հարցում, հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով ոլորտի ներկայացուցիչներին։

Ինչպես հրատարակությանը հայտնել է Ձկնորսության արդյունաբերության համառուսաստանյան ասոցիացիայի նախագահ Գերման Զվերևը, վերջին տարիներին մոտ 400  ռուսական նավեր, որոնք ապահովում են որսի մեծ մասը, վերանորոգվել են արտասահմանյան նավաշինարաններում: Սակայն վերջին շրջանում ռուսական ձեռնարկությունները դրանք վերանորոգելու տեխնիկական հնարավորություն չունեն, պարզաբանել է նա։ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո օտարերկրյա նավահանգիստները սկսել են հրաժարվել ռուսական նավերի սպասարկումից։

РБК-ի զրուցակիցների խոսքով՝ Հյուսիսային և Արևմտյան ավազաններում որս իրականացնող նավերը, որոնք սպասարկվում էին Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Լեհաստանում և Բալթյան երկրներում, սկսել են խափանումներ ունենալ։ Մերժումները կապված չեն պատժամիջոցների  հետ, քանի որ ձկնարդյունահանումը ներառված չէ սահմանափակումների շարքում, դրանք արտասահմանյան ընկերությունների սեփական նախաձեռնություններն են։

Ձկնորսական նավերը վերանորոգման կարիք ունեն ամեն տարի, իսկ նավատորմի տեխնիկական վիճակը կարող է հանգեցնել որսի նվազմանը, զգուշացնում է լրատվականի զրուցակիցներից մեկը։

Տաթև Ֆռանգյան