Սերգեյ Լավրովի այցը Կահիրե. Ռուսաստանն ընկերներ է փնտրում Աֆրիկայում

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Աշխարհում պարենային ճգնաժամը չի առաջացել Կրեմլի մեղքով, իսկ Սև ծովի նեղուցներով ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ Ստամբուլի «քառյակի» համաձայնությանը Ռուսաստանը կհետևի՝ Կահիրեում ելույթ ունենալիս հայտարարել է Սերգեյ Լավրովը։ Նա նաև վստահեցրել է Արաբական երկրների ներկայացուցիչներին, որ կարող են հույս դնել Մոսկվայի վրա կենսական նշանակության մատակարարումների հարցում, գրում է euronews-ը։

« Եթե ինչ-որ մեկն ուզում է օբյեկտիվ լինել, կարող է կարդալ Պարենի համաշխարհային ծրագրի, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) վիճակագրությունը, որը նկարագրում է սննդամթերքի շուկայում առկա դժվարությունները։ Դրանք կորոնավիրուսային համաճարակի հետևանք էին, որը խաթարեց մատակարարման շղթաները»,-ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը աֆրիկյան շրջագայությունը սկսել է Եգիպտոսից, որը 80%-ով կախված է ռուսական կամ ուկրաինական հացահատիկից։ Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկից հետո Արաբական պետությունների լիգայի անդամների մեծ մասը չեզոք դիրք գրավեց, տարածաշրջանում ակտիվ դիվանագիտական ​​մանևրներ են տեղի ունենում արևմտյան առաջնորդների մասնակցությամբ։ Լավրովի այցից առաջ էլ Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսին Սաուդյան Արաբիայում բանակցություններ էր վարել Ջո Բայդենի հետ, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկել գազի և ջրածնի ոլորտում համագործակցությունը։

Մեկնաբանելով հացահատիկի համաձայնագրի մանրամասները, որը Ռուսաստանը և Ուկրաինան առանձին-առանձին կնքել են ՄԱԿ-ի և Թուրքիայի հետ՝ Լավրովն ասել է, որ Սև ծովում հացահատիկի բեռնատար նավերը կհսկվեն մեկ այլ երկրի կողմից ևս, թե որ երկրի՝ կորոշվի ավելի ուշ։

Տաթև Ֆռանգյան