Ուկրաինայում պատերազմն ավելի քան 5200 խաղաղ բնակչի կյանք է խլել

Լուրեր

16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
Բոլորը

Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հինգ ամիսների ընթացքում զոհվել է 5 237 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 7035-ը։ Նման տվյալներ  է հրապարակել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը։ Տվյալները վերաբերում են փետրվարի 24-ից հուլիսի 24-ը ընկած ժամանակահատվածին։  Զոհերից 2019-ը տղամարդ է, 1379-ը՝ կին, 143-ը՝ աղջիկ, 164-ը՝ տղա։ Զոհերի մեջ կա 41 երեխա և 1491 մեծահասակ, որոնց սեռը դեռևս հայտնի չէ։ Հուլիսին հաստատվել էր 285 խաղաղ բնակչի մահվան և 880 վիրավորի մասին։

«Քաղաքացիական զոհերի մեծամասնությունը գրանցվել է հեռահար զինամթերքի կիրառման՝ ծանր հրետանու և հրթիռային համակարգերից հրթիռակոծության, ինչպես նաև օդային հարվածների հետևանքով», -նշել են գրասենյակից։

Ըստ աղբյուրի՝ իրական թվերը «էականորեն ավելի մեծ» են, քանի որ որոշ շրջաններից, որտեղ ինտենսիվ մարտերը շարունակվում են, տեղեկատվության հասանելիությունը ձգձգվում է: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Մարիուպոլիին (Դոնեցկի մարզ), Իզյումին (Խարկովի մարզ), Լիսիչանսկին, Պոպասնային և Սևերոդոնեցկին (Լուգանսկի մարզ):
Նշենք, որ Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով ռուսական ագրեսիայի զոհ է դարձել 358 երեխա, վիրավորվել՝ ավելի քան 686-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր ՄԱԿ-ը ստացել է ավելի քան 150 դիմում ռուս զինվորականների կողմից սեռական բռնության դեպքերի վերաբերյալ։

Տաթև Ֆռանգյան