Ոչ մի բանտարկյալ չի ուզում ազատություն քո զոհաբերության գնով. Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը դիմել են Գարեգին Չուգասզյանին՝ հացադուլը դադարեցնելու կոչով

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը
«Սասնա ծռերի» անդամաներ Արայիկ Խանդոյանն ու  Աշոտ Պետրոսյանը կոչով դիմել են հացադուլ հայտարարած, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին:
 
Սիրելի՛ Գարեգին

Երբ դու դուրս եկար ընդհատակից և, քո քայլը կատարելով, գիտակցաբար բանտ մտար ու հացադուլ հայտարարեցիր, որպեսզի կարողանաս քո ձայնը լսելի դարձնել քաղբանտարկյալներին ազատելու, մյուս բանտարկյալների համաներման և ռեժիմի կատարած հանցագործությունների քննության անհրաժեշտության վերաբերյալ, մենք նույնպես միացանք քեզ, որպեզսի այդ ձայնն ավելի բարձր հնչեր:

Հիմա դու ազատության մեջ ես և քո պահանջների համար փողոցում պայքարող քազաքացիներն ունեն քո գիտելիքների և փորձի, քո անմիջական ու ակտիվ մասնակցության կարիքը:

Սակայն երկարատև հացադուլը սպառում է քո ուժերը, իսկ նստացույցը կաշկանդում է քո տեղաշարժը, ինչի հետևանքով պայքարը չի ստանում մտավոր, կամային և կազմակերպչական այն ուժն ու էներգիան, որ դու կարող ես տալ նրան:


Բացի այդ, մեզ խիստ մտահոգում է քո առողջությունը: Տևական հացադուլը հյուծել է քո օրգանիզմը և դու օրեցօր մոտենում ես վտանգավոր սահմանագծին:

Ոչ մի բանտարկյալ չի ուզում ազատություն քո զոհաբերության գնով: Հաց Բերողի ինքնակամ խաչելության կրկնությունը շատ ցավալի հետևանքներ կունենա ժողովրդի և ապագայի համար:

Ուստի քեզ կոչ ենք անում դադարեցնել հացադուլը, վերականգնել ուժերդ և միանալ ակտիվ փողոցային պայքարին: Իսկ եթե չդադարեցնես հացադուլը, մենք նույնպես չենք դադարեցնելու:

Մենք նաև համոզված ենք, որ զարթոնք ապրած ժողովուրդը, հատկապես պայքարող երիտասարդությունը, թույլ չի տալու, որ քաղբանտարկյալները մնան բանտում: Երիտասարդները համակարգին պարտադրելու են իրենց կամքը և ստիպելու են, որ մեզ ազատ արձակեն:

 
Սասնա Ծռեր
Արայիկ Խանդոյան, Աշոտ Պետրոսյան