Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 570 միլիոնը

Լուրեր

16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
Բոլորը

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը  գերազանցել է 570 մլնը․ այս մասին են վկայում Բալթիմորի (Մերիլենդ) Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները։ Համաճարակի սկզբից ի վեր COVID-19-ի հետևանքով մահացածների թիվը կազմել է 6 մլն 384 հզր 340։  Վարակակիրների թվով առաջատարն  ԱՄՆ-ն է (90,410,386), գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսն ասել է, որ ԵՄ անդամ երկրները պետք է սկսեն նախապատրաստվել համաճարակի նոր ալիքին աշնանը և ձմռանը՝ բռնկումների թվի ներկայիս «տագնապալի աճի» ֆոնին։

«Ցավոք, համաճարակի համատեքստում մի քանի երկրներում գրանցվել է վարակի դեպքերի տագնապալի աճ»,- ասել է նա Կիպրոսի պետական ռադիոյին տված հարցազրույցում։

«Վերջին երկու ամիսների ընթացքում մենք պատրաստվում ենք աշնանն ու ձմռանը՝ քաջ գիտակցելով, որ համաճարակի հաջորդ ալիքը չի կարող և չպետք է ավելի ծանրաբեռնի մեր տնտեսությունը և մեր հասարակությունը, հատկապես այն ժամանակ, երբ նրանք տառապում են պատերազմից, Ուկրաինա ներխուժումից և գնաճից»,- ասել է Կիրիակիդեսը։

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին խնդրել է արագացնել 60-ից բարձր մարդկանց և խոցելի խմբերի խթանիչ պատվաստումները։

«Այս ամիսները նախապատրաստական են լինելու․․․ Մեր առողջապահական համակարգերը պետք է պատրաստ լինեն համաճարակի հնարավոր նոր ալիքներին, որոնք, օրինակ, կարող են զուգակցվել սեզոնային գրիպի հետ»,- ասել է նա։

 

Տաթև Ֆռանգյան