Թրամփին մեղադրել են Կապիտոլիումի գրոհի ժամանակ կանխամտածված անգործության մեջ․ նոր տեսանյութ է հրապարակվել

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

Չնայած օգնականների, դաշնակիցների, Կոնգրեսի հանրապետական առաջնորդների և նույնիսկ իր ընտանիքի հուսահատ խնդրանքներին, Դոնալդ Թրամփը հրաժարվել է չեղարկել 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի շենքի վրա ամբոխի հարձակումը, գրում է Associated press-ը: Փոխարենը, Թրամփը «յուղ էր լցնում կրակի վրա»՝ թվիթերում գողացված ընտրությունների մասին ագրեսիվ  կեղծ պնդումներով։ Նման եզրակացության է եկել այդ օրվա իրադարձությունները հետաքննող հանձնաժողովը:

Ուշագրավ ցուցմունք է տվել նաև Սպիտակ տան անվտանգության նախկին պաշտոնյան․ նրա ձայնը քողարկվել է ինքնությունը գաղտնի պահելու համար: Նախկին պաշտոնյան պատմել է լարված իրավիճի մասին, մտահոգութունները երկրի նախկին փոխնախագահ Մայք Փենսի անվտանգության մասին։

«Փոխնախագահի աշխատակազմի անդամներն այդ ժամանակ սկսեցին վախենալ իրենց  կյանքի համար։ Ճիչերը շատ էին։ Ռադիոկապով շատ անձնական զանգեր եղան, ամեն բան անհանգստացնող էր։ Չեմ սիրում այդ մասին խոսել»,- պատմել է նախկին պաշտոնյան։

«Ընտանիքի անդամներին հրաժեշտ տալու զանգեր եղան, և այլն, և այլն… ինչ պատճառով էլ այդ ամենը լիներ, փոխնախագահը կարծում էր, որ սա շատ տգեղ բան է դառնալու», – ասում էին նրանք: Հանձնաժողովը նոր տեսանյութ է հրապարակել, որպես ապացույց այն բանի, որ Թրամփն իրականում հրահրել է իր կողմնակիցների գործողությունները։

Տաթև Ֆռանգյան