ՌԴ-ում իսրայելական համայնքը լուրջ ճնշումների է բախվում․ հրեաները զանգվածաբար լքում են ՌԴ-ն

Լուրեր

28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
Բոլորը

Մոսկվայի նախկին գլխավոր ռաբբի և Մոսկվայի երգչախմբային սինագոգի ռաբբի Պինկաս Գոլդշմիդտը Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ նախքան Ռուսաստանից հեռանալը Ուկրաինայում Կրեմլի սանձազերծած պատերազմի պատճառով բախվել է հոգեբանական ճնշման լուրջ խնդրի հետ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ցանկացած ոք, ով խոսում է պատերազմի մասին, պատժվելու և բանտ նստելու վտանգի է ենթարկվում: Մեզ վրա ճնշում են գործադրել, որպեսզի հրեական համայնքին ստիպեն պաշտոնապես հանդես գալ ի պաշտպանություն պատերազմի», – ասել է Գոլդշմիդտը այսօր հրապարակված հարցազրույցում:
Քանի որ հրեական համայնքի ներկայացուցիչները քննադատաբար խոսելու հնարավորություն չեն ունեցել, որոշել են ոչինչ չասել։ «Ինձ համար դա մեծ բարոյական խնդիր էր. ես լռում եմ, բայց դեռ պետք է ինչ-որ բան անեմ: Այդ իսկ պատճառով ես և կինս որոշեցինք լքել Ռուսաստանը», – բացատրել է Գոլդշմիդտը, ով նաև Եվրոպական ռաբբիների համաժողովի նախագահն է (CER):

Ռաբբին պատմել է, որ սկզբում, Ռուսաստանից հեռանալուց հետո, ինքն ու կինը օգնել են ուկրաինացի փախստականներին Արևելյան Եվրոպայում, CER-ը ստեղծել է առանձին հիմնադրամ՝ նրանց աջակցելու համար, իսկ Իսրայելից տասնյակ կամավորներ հանդես են եկել որպես թարգմանիչներ։ Այժմ Գոլդշմիդտը Իսրայելում է, որտեղ գտնվում են նրա տունն ու հարազատները, սակայն, իր իսկ խոստովանությամբ, իրեն աքսորված է զգում։

Գոլդշմիդտը Ուկրաինայում պատերազմն աղետ է անվանել, այդ թվում՝ Ռուսաստանի համար։ Նրա կարծիքով՝ երկիրը «հսկայական քայլերով» հետ է գնում դեպի խորհրդային անցյալ։

ՌԴ-ից բացակայության պայմաններում Գոլդշմիդտը վերընտրվել է Մոսկվայի գլխավոր ռաբբիի պաշտոնում։ Բայց նա հասկանում էր, որ իր դիրքորոշման պատճառով համայնքը ճնշումների է ենթարկվում։ Հուլիսի 6-ին Գոլդշմիդտը հայտարարել է Մոսկվայի երգչախմբային սինագոգի գլխավոր ռաբբիի և Մոսկվայի գլխավոր ռաբբիի պաշտոններից հրաժարականի մասին:

«Ես հրաժարական տվեցի, որպեսզի չվտանգվի համայնքի ապագան»,- հարցազրույցներից մեկում խոստովանել է Գոլդշմիդտը։ Նրա խոսքով՝ հրեական համայնքը շարունակում է աշխատել Ռուսաստանում, սակայն լուրջ խնդիրներ կան։ Վերջին տարիներին, օրինակ, տասից ավելի ռաբբիներ տարբեր պատճառներով լքել են երկիրը։

Վերջին շրջանում նա ավելի ու ավելի շատ զանգեր է ստանում համայնքի անդամներից, ովքեր տեղափոխվել են Իսրայել։ Վերջին վիճակագրության համաձայն՝ պատերազմի սկզբից ի վեր Իսրայել են մեկնել նույնիսկ ավելի շատ ռուս հրեաներ, քան ուկրաինացի հրեաներ։ «Ռուսաստանում հասարակության մեծ մասն անհանգստացած է, իսկ մարդկանց տրամադրությունը՝ ճնշված», – ընդգծել է Պինկաս Գոլդշմիդտը։

Տաթև Ֆռանգյան