ՌԴ-ի ու Թուրքիայի պետական լրատվական գործակալությունների ներկայացուցիչները գրավյալ Շուշիում մասնակցում են մեդիա ֆորումի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
Բոլորը

Ադրբեջանը հերթական քարոզչական միջոցառումն է անցկացրել Արցախի գրավյալ Շուշի քաղաքում։  Ադրբեջանական լրատվականների փոխանցմամբ՝ հայկական քաղաքում  մեդիա ֆորում է տեղի ունեցել։ Այն կազմակերպել է Ադրբեջանի ԶԼՄ-ի զարգացման գործակալությունը։ Միջոցառմանը մասնակցել են, ինչպես ադրբեջանցի պաշտոնյաներ, այնպես էլ հյուրեր՝ արտերկրից։

Գլխավոր դերակատարներից է Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, որը ադրբեջանական քարոզչական թեզերի հիմնական մշակողներից է։

Միջոցառման օտարերկրյա հյուրերի թվում են եղել թուրքական Անադոլու պետական լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Յուսիֆ Օզհանը, Տեղեկատվական գործակալությունների եվրոպական դաշինքի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Գիբոյը, ՌԴ-ի ՏԱՍՍ պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանը, բուլղարական ԲՏԱ տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Եվգենիա Դոյչևան, Al-Jazeera Media Institute-ի ուսուցման մենեջեր Մուհամմադ Թալալ Ադբուլքարիմը։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ, ավելի քան 20 երկրի լրատվամիջոցների ներկայացուցիչներ ու փորձագետներ են մասնակցել։

Ի դեպ, Միխայիլ Գուսմանը, որն առաջին անգամը չէ, որ հայկական Շուշիում է, հայտարարել է, որ Արցախյան պատերազմում  Բաքուն միջազգային լրատվամիջոցներում բախվել է անարդարության ու հայտարարել է, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»։

Էմմա Չոբանյան