Եվրոպոլը հայտնել է Ուկրաինայից ԵՄ երկրներ զենքի մաքսանենգության մասին

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

Հանցավոր ցանցերը ներգրավված են Ուկրաինայից Եվրամիության երկրներ «զգալի քանակությամբ հրազենի և զինամթերքի» մաքսանենգության մեջ։ Այս մասին ասվում է Եվրամիության Խորհրդին ուղարկված գաղտնի զեկույցում, որը պատրաստել է Եվրոպական միության ոստիկանական ծառայությունը (Եվրոպոլ), հայտնում է  DW-ի ռուսական ծառայությունը։ Զեկույցը պարունակում է տեղեկություններ Ուկրաինայի պատերազմի հետևանքների և Եվրամիությանը սպառնացող ահաբեկչական սպառնալիքների մասին։

Ըստ այդ տվյալների՝ իրավապահներին հայտնի են մի շարք դեպքեր, երբ անձինք փորձել են հրազենով հեռանալ Ուկրաինայից։ Ոստիկանական ծառայությունը նաև ենթադրում է, որ ԵՄ-ի հետ Ուկրաինայի սահմանի երկայնքով թաքստոցներ կան մաքսանենգությունը կազմակերպելու համար։ Մեծ թվով փախստականներ ընդունած երկրներում մտավախություն ունեն, որ փախստականներից ոմանք հրազեն են կրում։

Ոստիկանությունը նաև կասկածում է, որ որոշ ուկրաինացիներ զենք են բերել սահմանին վաճառելու կամ ապրանքների ու ծառայությունների հետ փոխանակման համար։ Անգամ արձանագրվել են դեպքեր, երբ զենքով  «վճարել» են տաքսու ծառայությունների դիմաց։

Եվրոպոլի խոսնակ Յան Օփ Գեն Օորտը ասել է, որ սև շուկայում Ուկրաինայից հրազենի և ռազմական այլ ապրանքների առևտրի դեպքեր նույնպես գրանցվել են։ ԵՄ առանձին պետությունների իրավապահ մարմիններ չեն բացառում անգամ ծանր սպառազինության ապօրինի առևտուրը։

Ավելի վաղ ԵՄ ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը մտավախություն էր հայտնել էր, որ մաֆիան և տարբեր հանցավոր խմբավորումներ Ուկրաինայից զենք ձեռք կբերեն, ինչպես Հարավսլավիայում ռազմական հակամարտության ժամանակ էր։

Տաթև Ֆռանգյան