Թուրքիան անընդունելի է համարում Հունաստանի գործողությունները՝ դրանք որակելով ոչ բարիդրացիական

Լուրեր

16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նախօրեին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի  նիստ, որի արդյունքներով տարածվել է պաշտոնական հայտարարություն, գրում է Անադոլու գործակալությունը։

Նշվում է, որ Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում տեղեկություններ են ներկայացվել  երկրում ազգային միասնության և համերաշխության խախտման դեմ գործողությունների, բոլոր տեսակի սպառնալիքների և վտանգների մասին, հատկապես՝ PKK/KCK, PYD/YPG, FETO և ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությունների մասին։

Բացի այդ Թուրքիայի ԱԽ-ն ևս մեկ անգամ նախազգուշացրել ու սպառնացել է Հունաստանին։

«Հունաստանի գործողությունները, որոնք համառորեն բարիդրացիության ու դաշնակցային հարաբերությունների դեմ դիրք են զբաղեցնում, անտեսում են միջազգային իրավունքը, մեծացնում տարածքային ջրերի ու օդային տարածքի խախտումները և ի հավելում իր սադրիչ գործողությունների` հանդիսանում են անընդունելի»,-ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի անվտանգության խորհուրդը նաև  Հունաստանին կոչ է անում «վերջ տալ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ոլորտում անօրինական գործողություններին, որոնք վտանգում են անօրինական միգրանտների կյանքը»։

Բացի այդ խորհուրդը կոչ է անում դադարեցնել Ուկրաինայի ու ՌԴ-ի միջև պատերազմը:

Հավելենք, որ վերջին շրջանում բավականին սրվել են Աթենքի ու Անկարայի հարաբերությունները։ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Էրդողանը, պարբերաբար Հունաստանին սպառնում են։

Էմմա Չոբանյան