ՌԴ-ն եվրոպական մի շարք պետությունների ներառել է ոչ բարեկամ երկրների ցուցակում

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Հունաստանը, Դանիան, Սլովենիան, Խորվաթիան ու Սլովակիան ներառվել են Ռուսաստանի ոչ բարեկամական երկրների ցուցակում։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է Ինտերֆաքսը։

«Կառավարությունը թարմացրել է այն օտարերկրյա պետությունների ցանկը, որոնք անբարյացակամ գործողություններ են իրականացնում արտասահմանում Ռուսաստանի դիվանագիտական ​​և հյուպատոսական ներկայացուցչությունների նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

ՌԴ կառավարությունը նշում է նաև ֆիզիկական անձանց թիվը, որոնք գտնվում են Ռուսաստանի տարածքում և որոնց հետ ոչ բարեկամ երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունները և նրանց հյուպատոսական հաստատությունները կարող են աշխատանքային պայմանագրեր կնքել: Ըստ հրամանագրի՝ Հունաստանի համար սահմանվում է  34 հոգու սահմանաչափ, Դանիայի համար՝ 20, Սլովակիայի՝ 16։ Խորվաթիան ու Սլովենիան ընդհանրապես չեն կարող աշխատողներ ընդունել։ Նշվում  է նաև, որ այս ցուցակը վերջնական չէ։

Հավելենք, որ դեռ մարտի սկզբին էր Ռուսաստանի կառավարությունը կազմել օտարերկրյա պետությունների  ցանկ, որոնք «ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում ՌԴ-ի, ռուսական ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ»։

Էմմա Չոբանյան