10 բնակավայրերում կկառուցվեն մոդուլային կրթահամալիրներ և դպրոցներ

Լուրեր

09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
Բոլորը

Կառավարության որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերում կատարվել են փոփոխություններ և լրացումներ. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ըստ այդմ` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական ուսումնական հաստատությունների մոդուլային շենքերի կառուցման ծրագրով ՀՀ բոլոր մարզերում` 10 բնակավայրերում, դպրոցների և կրթահամալիրների մոդուլային շենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության համար 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված 50 մլն դրամ գումարը կբաշխվի՝ ըստ ներքոնշյալ բնակավայրերի.

Մոդուլային կթահարմալիրներ

ՀՀ Արագածոտնի մարզի «Հացաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ Գեղարքունիքի մարզի «Արփունք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ Լոռու մարզի «Բլագոդարնոյեի հիմնական դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ Կոտայքի մարզի «Նուռնուսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ Շիրակի մարզի «Հովունիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ Վայոց ձորի մարզի «Գողթանիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ Տավուշի մարզի «Գոշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
Մոդուլային դպրոցներ

ՀՀ Արարատի մարզի «Նիզամիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ Արմավիրի մարզի «Հայկաշենի Գ. Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ Տավուշի մարզի «Նավուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
Ցանկում ներառված դպրոցներն ընտրվել են՝ հաշվի առնելով տվյալ դպրոցի բնակավայրում միակը լինելու, մինչև 100 աշակերտ ունենալու սկզբունքը: Առաջնային պայման է եղել սեյսմակայունության խնդիրը. նախապատվությունը տրվել է այն դպրոցներին, որոնց շենքի հիմնանորոգումը կամ վերականգնումը տնտեսապես արդյունավետ չի համարվել: Մյուս կարևոր պայմանը մոդուլային շենքի տեղակայման համար համապատասխան հողատարածքի առկայությունն է:

Նախադպրոցական կրթության կազմակերպման խնդիր ունեցող բնակավայրերում որոշվել է կառուցել մոդուլային կրթահամալիրներ։ Որոշմամբ նախատեսվում է նաև 160 մլն դրամ գումար հատկացնել ՀՀ Տավուշի մարզի «Դովեղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների մեկնարկի համար:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականն իրականացնել 300 դպրոցի և 500 նախադպրոցական հաստատության հիմնանորոգում, վերանորոգում և կառուցում: